Միքայել Հարությունյանը պարտադրված է արձակել 0038 հրամանը. նա պետք է գա Հայաստան. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի անդամ, «Իմ քայլը»  դաշինքով պատգամավոր ընտրված Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ կյանքում որևէ բան պատահական չի լինում, և այն սերունդը, որն իրականացրեց հեղափոխությունը, այդ ճանապարհին առնչվեց նաև հին սերնդի ներկայացուցիչների հետ, որի արդյունքում էլ ինքը դարձավ պատգամավոր։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման արարողության ժամանակ Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի բացահայտման ուղղությամբ  տարվող աշխատանքներին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նախաքննական մարմինն այս հարցում կարողացել է ծանրակշիռ հիմքեր ձեռք բերել, որի արդյունքում էլ 2-րդ նախագահը կալանավորված է։ «Ես տեսնում եմ նաև նրա մեղադրանքի ծավալը լրացնելու հնարավորություն, և դա առաջիկայում տեսանելի կլինի նաև հանրությանը»,- ասաց նա։

Խոսելով այս գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մասին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ Հարությունյանը պետք է գիտակցի, որ իր գալով ինքը կտա այն հարցերի պատասխանները, որոնք անհրաժեշտ են նախաքննական մարմնին։ «Ի վերջո, այդ 0038 հրամանը նա ստորագրել է պարտադրանքի ներքո, իսկ պարտադրանք կարող էր լինել միայն Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։