Ինչո՞ւ չի թույլատրվել Ամանորին Քոչարյանին սնունդ փոխանցել. պարզաբանում է Արամ Օրբելյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
04.09.2026 | 11:09
Զովունիում գործող ընկերությունը շուրջ 359 մլն դրամի շրջանառություն չի հայտարարագրել․ պետբյուջե չի վճարվել ավելի քան 100 մլն դրամ
04.09.2026 | 11:08
Ամբողջությամբ հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն անգլերեն․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիին և «Սիրիուսին»․ հրդեհ է բռնկվել C-300/C-400 զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ տեղակայման շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ
04.09.2026 | 10:27
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
04.09.2026 | 10:14
«Վանը» մնացել է առանց գլխավոր մարզիչի
04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորի օրերին հնարավոր չի եղել «Երևան կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Ռոբերտ Քոչարյանին սննդամթերք փոխանցել։

Factor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց երկրորդ նախագահի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը․

«Հիմնարկը հանձնուքների գործընթաց կազմակերպել է միայն 2 օր՝ դեկտեմբերի 29-ին և հունվարի 5-ին, և հանձնուքները հնարավոր է եղել հանձնել միայն այդ օրերին։ Խոսքը վերաբերվում է ոչ միայն պարոն Քոչարյանին, այլ նաև այն անձանց, որոնք պահվում են առնվազն Երևան կենտրոն ՔԿՀ-ում»։ Այս հարցի հետ կապված Քոչարյանի պաշտպանները դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ․ «Դա ամենասուր խնդիրը չէ, բայց ամեն դեպքում խնդիր է, որ աշխատանքային ռեժիմը պայմանավորում են ինչ-որ հանգամանքներով, որի հետ կապված որպես խափանման միջոց ազատազրկված անձանց իրավունքները սահմանափակվում են»,- մեկնաբանեց պարոն Օրբելյանը։ Օմբուդսմենը վերջերս առնվազն 1 անգամ հանդիպել է մեկուսարանում գտնվող Քոչարյանին։

Նշենք, որ «Երևան կենտրոն» ՔԿՀ անունով հայտնի է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանը։ Փաստաբանն ասաց, որ Քոչարյանի պահման պայմանները չեն տարբերվում այլ անձանց պայմաններից․ «Ստանդարտ խցեր են»։

Փաստաբանը նշեց, որ դեկտեմբերի 7-ից կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում տեսակցել ընտանիքի անդամների հետ։ Ըստ պաշտպանի՝ այդ արգելքը վերաբերվում է ո՛չ միայն հարազատներին։ Քոչարյանը կարող է տեսակցել միայն այն անձանց հետ, որոնց հետ հանդիպումը օրենքով չի արգելվում․ «Այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ տեսակցությունների արգելքը առնվազն ընտանիքի անդամների հետ սահմանազանցում է կարիքը կամ անհրաժեշտությունը, որ կա։ Մենք այստեղ տեսնում ենք ոչ թե մեկուսացման, այլ պատժելու էլեմենտ, որը կարծում ենք, չի կարող ժամանակակից Հայաստանում տեղ գտնել»,- ասաց Արամ Օրբելյանը։

Ըստ Քոչարյանի պաշտպանի՝ ամենամեծ խնդիրը նրա աշխատանքի իրավունքի իրացման հարցն է․ «Իր գիրքը հրապարակվեց, բայց համակարգչի կամ ժամանակակից գործիքներով տեքստի հետ աշխատելու գործիքակազմի ապահովման խնդիր կա։ Դա չի իրականացվում օրենսդրական կամ տեխնիկական պատճառներով։ Որպեսզի անձը համակարգչով աշխատի, որպես այդպիսին՝ հնարավորություն չկա քրեակատարողական հիմնարկում»։

Օրբելյանի տեղեկացմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանում շարունակում է սպորտով զբաղվել։ Ունի հնարավորություն օրվա ընթացքում 1 ժամ գտնվել մարզադահլիճում․ «Ուղղակի սենյակի չափսերը թույլ չեն տալիս այդ սպորտով կամ յոգայով զբաղվել»։

Երկրորդ նախագահն այսօր չմասնակցեց գրավի կիրառման հարցով դատական նիստին։ Փաստաբան Օրբելյանը պատճառաբանեց՝ սա ավելի շատ տեխնիկական բնույթի նիստ է․ «Մասնակցությունը որպես այդպիսին որևէ հավելյալ արժեք չի տալիս»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինել գրավով և ազատ արձակել։ Նիստերը տեղի են ունենում Շենգավիթի նստվայրում։ Այս հարցով առաջին դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 28-ին, սակայն միջնորդության քննությունը հետաձգվել էր։

 

Ռոբերտ Անանյան