Էրդողանի խոսնակը 2 կարևոր փաստաթուղթ է հանձնել Բոլթոնին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ. փոխանցում է ermenihaber-ը:

Էրդողանը հայտնել էր, որ ինքը ծանր աշխատանքային գրաֆիկ ունի և Բոլթոնի հետ իր մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը կհանդիպի:

Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում մի քանի հայտարարություն է արել Ջոն Բոլթոնի հետ հանդիպումից հետո:

Քալընի փոխանցմամբ` Թուրքիան երկու կարևոր փաստաթուղթ է հանձնել է Բոլթոնին. «Ես երկու կարմիր փաստաթուղթ տվեցի Բոլթոնին, որից մեկում մատնանշել ենք մեր քուրդ եղբայրների նկատմամբ իրենց քաղաքականությունը, իսկ մյուսում Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD)  և  «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (ԺԻՋ-YPG) գործած հանցանքները»:

Մամուլի խոսնակը ևս մեկ անգամ շեշտել է, որ սիրիական սահմանը պետք է մաքրվի ահաբեկչական խմբավորումներից:

Հիշեցնենք, որ Բոլթոնը նախորդ շաբաթ Իսրայելում հանդես է եկել Սիրիայում գտնվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին» պաշտպանող հայտարարություններով (ԺԻՋ-YPG), ինչը բողոքի ալիք էր բարձրացրել Անկարայում: