Քննչական կոմիտեն երկու անձի մեղադրանք է առաջադրել 30-ամյա կնոջն ավազակային հարձակման ենթարկելու համար

Լուրեր

04.09.2026 | 11:56
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը պլանային վերանորոգման աշխատանքներից հետո միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
04.09.2026 | 11:45
Զելենսկին հայտնել է, որ Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա
04.09.2026 | 11:33
ՌԴ-ն հարվածել է Օդեսայի մարզին․ զոհ և վիրավորներ կան
04.09.2026 | 11:25
Փաշինյանը Թուրքմենստանի նախագահին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովին
04.09.2026 | 11:17
Ռոբինյոյի որդին կխաղա Իտալիայի Ա Սերիայում
04.09.2026 | 11:09
Զովունիում գործող ընկերությունը շուրջ 359 մլն դրամի շրջանառություն չի հայտարարագրել․ պետբյուջե չի վճարվել ավելի քան 100 մլն դրամ
04.09.2026 | 11:08
Ամբողջությամբ հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն անգլերեն․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սոչիին և «Սիրիուսին»․ հրդեհ է բռնկվել C-300/C-400 զենիթահրթիռային համակարգի ենթադրյալ տեղակայման շրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ
04.09.2026 | 10:27
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
04.09.2026 | 10:14
«Վանը» մնացել է առանց գլխավոր մարզիչի
04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհի՝ «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք՝ լյարդի վնասումով, կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վերքեր՝ երկկողմանի պնևմոթորաքսի ձևով ծանր մարմնական վնասվածքներով»: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ կինը գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել որևէ բացատրություն տալու:

Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

Իրականացված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1999 և 1979թթ.:

Նախնական քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են «Նաիրիտ» գործարանի մոտ, մոտեցել են 30-ամյա կնոջը, սեռական հարաբերություն ունենալու պատրվակով համաձայնության գալուց հետո նստել են վերջինիս ավտոմեքենան և ուղևորվել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի ուղղությամբ:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ ճանապարհին՝ ավտոմեքենայում, 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող պարանը գցել է կնոջ պարանոցից և ձգել, իսկ 19-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է կնոջ որովայնի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ միաժամանակ պահանջելով վերջինիս ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող ատրճանակի կոթով հարվածել է նրա գլխին:

Այնուհետև կնոջը քաշելով առջևի նստատեղից տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստարանին, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ մեջքի հատվածին:

Ճանապարհին, երբ կանգ են առել կարմիր լուսացույցի տակ, 30-ամյա կինը դուռը բացել ու իրեն դուրս է գցել ավտոմեքենայից, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:

2019թ. հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը որոշում է կայացրել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Իրականացված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին և 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: