85 միլիոնանոց տոնածառի լույսերը միացնելու համար քաղաքապետարանը ծախսել է շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մինչ Հանրապետության գլխավոր տոնածառի տեսքն ու արժեքը տևական ժամանակով բուռն քննարկումների առարկա դարձան, Factor.am-ը պարզեց, որ դեկտեմբերի 21-ին տոնածառի լույսերի վառման արարողությունը ևս քաղաքային բյուջեի համար մի կլորիկ գումար է արժեցել։ Երևանի քաղաքապետարանը 150 հազար դոլարանոց գլխավոր տոնածառի լույսերի միացման միջոցառումը կազմակերպելու համար վճարել է 24 միլիոն դրամ: Սա համարժեք է 49 հազար 300 ԱՄՆ դոլարի: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանին ուղղված գրավոր հարցումի պատասխանից:

Ծառայությունները մատուցել է «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն: 24 մլն դրամը վճարվել է Երևանի 2018 թվականի բյուջեից, քանի որ ըստ քաղաքապետարանից փոխանցված տեղեկության, այս ծառայության համար 24 մլն դրամ հատկացնելը հաստատված է եղել դեռ նախորդ քաղաքային իշխանության կողմից:

Հետաքրքիր է, որ հետհեղափոխական իշխանությունը նախորդ ղեկավարության ճոխ ծախսերը կրճատելու քայլեր չի ձեռնարկել: Ի դեպ, Հայկ Մարությանը իր երդմնակալության օրը հայտարարել էր, որ հանձնարարել է կրճատել «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների բյուջեն: Սակայն այդպես էլ թվային տվյալներ չհրապարակվեցին, թե ինչ կրճատումների մասին է խոսքը:

Անդրադառնալով «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի կողմից մատուցված 24 մլն դրամի ծառայություններին՝ նշենք, որ արժեքի մեջ մտնում է հրավառությունը, շոու ծրագիրը, նկարահանումը, տեխնիկան և բեմի ձևավորումը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նման խոշոր գնում կատարելիս Երևանի քաղաքապետարանը մրցույթ չի հատարարել: Կառույցը այդ ծառայությունները ձեռք է բերել ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 13-ի հ. 1458-Ա որոշման համապատասխան`մեկ անձից գնման իրականացման ձևով:

Մինչդեռ, նշենք, որ Գնումների մասին օրենքի համաձայն, 1 մլն դրամը գերազանցող գնման դեպքում, եթե չկան հավելյալ հիմնավորումներ, ապա նախընտրելի ձև է սահմանված մրցույթը: Էլեկտրոնային ռեսգիստրի տվյալների համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը:

Ի դեպ, նոր գլխավոր տոնածառը քննարկումների ու ուշադրության կենտրոնում էր հայտնվել հենց գնի պատճառով: Տոնածառի համար Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների հիմնադրամի խնայողություններից վճարել էր 85 մլն դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տոնածառի համար նման բարձր գին վճարելն արդարացրել էր նրանով, որ փոփոխության հասարակական պահանջ կար: Հավելենք, որ տոնածառը Հայաստան էր բերվել Պաշտպանության նախարարության ինքնաթիռով։

Լիլիթ Շաբոյան

Նարեկ Կիրակոսյան