Ցուցարարները գնացել են դատարան՝ պարզելու, թե երբ է քննարկվելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցը

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը՝ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ դեռ վարույթ չի ընդունել։ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելուց հետո Էջմիածնում տեղի ունեցած ցույցի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր իրենք մի քանի հոգով գնացել են Վերաքննիչ քրեական դատարան՝ իմանալու, թե երբ է նիստը տեղի ունենալու․ «Փորձեցինք ճշտել, թե դատավարական պրոցեսն ինչ փուլում է, մեր ճշտումները արեցինք և վերադարձանք։ Մեզ ասացին, որ դեռ Առաջին ատյանի դատարանից նյութերը չեն ստացել, ստանալուց հետո պետք է գործը մակագրեն դատավորին, որից հետո նշանակվի նիստի օրը»։

Նիստը դժվար, թե տեղի ունենա այս տարի, քանի որ վաղը 2018թ․-ի վերջին աշխատանքային օրն է։ Հարցին, թե արդյոք առաջիկայում բողոքի ակցիաներ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով կկազմակերպվե՞ն, թե՞ ոչ, Աբրահամյանը պատասխանեց․ «Այս պահին հստակ որոշում չունենք հաջորդ ակցիայի վերաբերյալ։ Դեռևս քննարկում ենք անելիքները, բայց մինչև Մանվել Գրիգորյանը չկալանավորվի, մենք մեր ակցիաները լիովին չենք դադարեցնի»։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Բալայանը դեկտեմբերի 21-ին 25 միլիոն դրամ գրավի դիմաց փոփոխել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը։