Հայաստանը պետք է ներկայացնենք իրադարձային զբոսաշրջությամբ․ տնօրենն ամփոփում է արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, լինելով պետական մարկեթինգային քաղաքականություն իրականացնող մարմին, իր հիմնական գործունեությունն իրականացնում  է տեղեկատվական քաղաքականության դաշտում, ինչի հետևանքով այս տարի հիմնադրամի կայքի հասանելիությունը հասել է 700 հազարի,  ֆեյսբուքյան հետևորդների թիվը՝ 62 հազարի, իսկ ինստագրամում այս հիմնադրամն ունի 41 հազար հետևորդ։ Միևնույն ժամանակ՝ խոշոր հարթակներում տարածվել են երկրի ճանաչողությանը նպաստող հոդվածներ և հրապարակումներ։

Այս մասին այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հիմնադրամի գործունեության 7 ամիսների աշխատանքին, ասաց հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը։

«Մեր երկիրը միջազգային շուկայում նախկինում ճանաչվում էր պատմամշակութային արժեքներով, սակայն մենք եկել ենք մի որոշման, որ երկիրը պետք է ներկայացնենք ոչ միայն որպես թանգարան բաց երկնքի տակ, այլ նաև ստեղծված նոր արդյունքներով, օրեցօր զարգացող իրադարձային զբոսաշրջությամբ և տարբեր փառատոներով»,- ասաց Խզմալյանը։

Վերջինս նաև նշեց, որ ի թիվ այլ արտասահմանյան հայտնի պարբերականների,  հայտնի մի քանի օդանավակայանների պաշտոնական հրատարակիչ ընկերություններից մեկը  հրապարակել է  հոդված Հայաստանի մասին, որը տպագրվել է 10 հազար օրինակով, տարածում ունի ավելի քան 39 երկրում և ապահովում է 10 մլն հասանելիություն։

Մանրամասները՝ տեսանյութում։