Նորաստեղծ կուսակցության ուշադրության կենտրոնում Հայաստանի անվտանգության հարցերն են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Նորաստեղծ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր անդամ Արա Հակոբյանի խոսքով՝ երկրում ստեղծվել է նոր իրավիճակ, առաջացել է անհրաժեշտություն վերցնել պատասխանատվություն և մասնակցել  երկրի ապագայի կառուցմանը, իսկ իրենց քաղաքական ուժը, դիրքավորվելով որպես աջակողմյան ուժ, իր գաղափարախոսությամբ լինելու է ազգային առաջադիմական ուժ։

Այս մասին այսօր հրավիրված  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  կուսակցության անդամ Արա Հակոբյանը։

Կուսակցության համահիմնադիր՝ Ավետիք Չալաբյանի խոսքով էլ՝ իրենք հանրային գործունեություն սկսել են դեռևս 2006 թվականից, երբ հիմնադրել են ակումբ, որից հետո ծնվել է հայրենադարձությունը խրախուսող «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը։

Նորստեղծ կուսակցության հիմնադիրը խոսեց նաևԿառավարության գործունեության մասին՝ առանձնացնելով հատկապես անվտանգային խնդիրները։

«Այս կառավարության  գործունեության արդյունքն անվտանգության բնագավառում որոշակիորեն հիասթափեցնող է։ Իրենք կենտրոնացած են եղել ներքին օրակարգի վրա, և անվտանգության մասով թույլ են տվել բացթողումներ: Նախիջևանի զարգացումներն ինչ-որ առումով անուշադրության արդյունք են: Հիմա մեր բանակը սկսել է հակազդման գործողություններ, բայց մեզանից նաև քաղաքական խիզախությունն է պահանջվում»,-ասաց նա։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը և ՀԱՊԿ զարգացումներին՝ Չալաբյանը նշեց, որ իշխանության կողմից հապճեպությունը բերել է նրան, որ ՀԱՊԿ մեր գործընկերների հետ ստեղծել ենք արհեստական խնդիր, որը կարող էր չլինել:

Մանրամասները՝ տեսանյութում։