Փաշինյանը իրեն բանտում ճամպրուկով 270 մլն դոլար տարած Կարեն Կարապետյանին ուղարկեց «գրողի ծոցը». Միխեիլ Սաակաշվիլի

Լուրեր

18.04.2024 | 00:58
Եթե այդ քայլերը չանենք տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու. Փաշինյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 00:26
Այո, Արծվաշենը դրա մեջ ա, ըհը, էս էլ մեր Արծվաշենը. Փաշինյանը մանրակերտը ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:46
Նոր ընտրություններ լինի, եթե ընտրվեք, նոր ձեր ուզած ձևով անեք.բերքաբերցին՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 23:30
ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում
17.04.2024 | 23:19
Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին սերիալ կնկարահանվի
17.04.2024 | 23:16
Փաշինյանը որոշում է ընդունել Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք սահմանելու մասին
17.04.2024 | 23:07
Վրաստանում իրավապահներն իրենք են «վտանգ ստեղծել մարդկանց առողջության համար»․ DRI
17.04.2024 | 22:56
Բաքվի իշխանությունները մերժել են հանրահավաք անցկացնելու՝ Ադրբեջանի ընդդիմության դիմումը
17.04.2024 | 22:47
Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով
17.04.2024 | 22:39
Գյումրիում քաղաքացին ընկել է շենքերից մեկի նկուղը
17.04.2024 | 22:28
Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ իր ձայնի իրավունքը չվերադարձվի․ ԵԽԽՎ պատգամավոր
17.04.2024 | 22:14
Էդ տների դիմաց պետք է խրամատ չլինի, հերիք է էդ խրամատի պատմությունը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.04.2024 | 21:45
«Թքել են վրան, ծնկի բերել, իջեցրել տաբատը»․ խոշտանգման մասին ահազանգն ու իրավապահների լռությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.04.2024 | 21:26
Ոտքս խերով լինի, մեր խնդիրն է ապահովենք, որ ստեղ խաղաղ ապրեք. Փաշինյանը՝ Բերքաբերի բնակչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ընթացքում կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին. գրում է aliq.ge-ն:

Հերթական անգամ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկի մեկնաբանությանը, թե առանց փողերի ու միջոցների հնարավոր չէ ինչ-որ բան փոխել, նախկին նախագահն այսպես է արձագանքել՝ «Փաշինյանը գումար ունե՞ր, անգամ իր մեքենան չէր կարողանում լիցքավորել»։

«Փաշինյանն իր միջոցներով ամեն ինչ արեց, իր միջոցներով շրջեց ողջ Հայաստանով և առանց կոպեկի պարտության մատնեց միլիարդներ ունեցող հակառակորդներին: Ավելին, երբ նա բանտում էր, Կարեն Կարապետյանը (նախկին վարչապետ, խմբ․) ճամպրուկով նրա մոտ տարավ 270 մլն դոլար՝ ասելով ահա փողը, եթե՝ ոչ, կսպանենք, կխեղդենք…Իսկ նա գիտեք ինչ ասեց, բոլորին ուղարկեց նույն տեղը: Եվ այսօր նա Հայաստանի վարչապետն է, Հայաստանն այսօր ղեկավարում է ոչ օլիգարխիկ խորհրդարանական մեծամասնություն: Խնդրեմ ձեզ օրինակ, որ խոսում եք փողից և միջոցներից»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը: