32 մլն դրամ տուգանք՝ գազի շարժական լցակայանների շահագործման ոլորտում հայտնաբերված խախտումներով հարուցված վարույթներով

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ հեղուկ, սեղմված գազի շարժական լցակայանների շահագործմանոլորտում հայտնաբերված խախտումներով տասնյակ վարչական և քրեական վարույթներ են հարուցվել: Այս մասին տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը:

«Դեռևս 2018թ. փետրվարի 28-ին տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Հաշվի առնելով, որ շարժական գազալցակայանների շահագործման գործընթացը անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության հարցերին, ՀՀ դատախազության ստորաբաժանումների` Երևան քաղաքի և ՀՀ բոլոր մարզերի դատախազությունների կողմից հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ՀՀ ոստիկանության և «Ճանապարհային ոստիկանության», ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տարածքային մարմիններին՝ ապօրինի /չգրանցված/, փորձաքննություն չանցած կամ անօրինական վերասարքավորված գազի շարժական լցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մինչև 2018թ. հանրապետության տարածքում տարբեր ժամանակահատվածներում փաստացի շահագործվող թվով 193 շարժական գազալցակայաններից 63-ը սահմանված կարգով որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ռեեստրում գրանցում չեն ունեցել: 45 դեպքերում գազի շարժական լցավորման կայանները սահմանված կարգով չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն, իսկ 12 դեպքերում գրանցված չեն եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններում:

Ուսումնասիրության արդյունքում, արձանագրված խախտումների կապակցությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 60 դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ: Վարչական վարույթներով 32 անձինք ենթարկվել են տուգանքի, որի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 35 մլն դրամ: Գրանցում չունեցող 12 դեպքերի վերաբերյալ հանձնարարականներ են ուղարկվել ՀՀ ԿԱ ՊԵԿ մարմիններին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերի առթիվ հարուցվել են 4 քրեական գործեր: Բացի այդ, արձանագրված խախտումների կապակցությամբ միջնորդագրեր են ուղարկվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` արձանագրված խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման, ոլորտի հստակ իրավական կարգավորման հարցերը քննարկելու համար»,- ասված է գլխավոր դատախազության հաղորագրությունում: