Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին հետաքրքրությունն ունի ԱՄՆ-ի համար. Սուրեն Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումները, հանդիպումները և աշխատանքը ստացվում են, իսկ մի փոքր ավելի ներքև արդեն խնդիրներ կան: Արտաքին քաղաքական խնդիրների և հայ-ռուսական հարաբերությունների թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Այսինքն՝ հայ-ռուսական հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց այս ընթացքում մենք ականատես ենք եղել, որ գոնե միջին օղակներում, ինչպես ասում են՝ իշխանության երկրորդ էշելոնում, կան որոշակի խնդիրներ, և այդ խնդիրները շարունակական աշխատանքի և լուծման կարիք ունեն»,- ասաց նա:

Ըստ միջազգայնագետի՝ եթե հայկական կողմն այդ խնդիրների մասին չի խոսում, ռուսական կողմը պարբերաբար բարձրաձայնում է. «Եվ եթե առաջին դեմքերի մոտ կա փոխըմբռնում և վստահություն, ապա մի փոքր ավելի ներքև հայ գործընկերների նկատմամբ շատ դեպքերում վստահության տոտալ բացակայություն կա»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությանը, Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ-ն ընդհանրապես որևէ ձևով միջամտություն չունի: «Ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանում ընդհանրապես շատ պասիվ է: Եթե առաջնահերթությունների լեզվով խոսենք, երևի մեր տարածաշրջանը հարյուրերորդական նշանակությունն ունի ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին հետաքրքրությունն ունի Միացյալ Նահանգների համար»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: