Մշակույթի նախարարության աշխատակիցը հիշեց, թե ինչպես էր Փաշինյանը խոնարհվում Հովհաննես Թումանյանի շիրիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է շհրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
Բոլորը

Մշակույթի նախարարության աշխատակիցները նախկինում լսել, բայց չեն հավատացել, որ իրենց գերատեսչությունը դադարելու է գործել որպես առանձին միավոր։ «Անկախությունից ի վեր Մշակույթի նախարարությունը մշակույթը բերել է պրոֆեսիոնալ ռելսերի վրա։ Մշակութային քաղաքականությունը մեկ հարվածով, առանց տեղյակ պահելու ոչնչացնելը, կներեք, բայց դա չարյաց մեծագույնն է։ Անկեղծ ասած, չեմ ուզում վարչապետի կամ կառավարության հասցեին վատ կարծիք հնչեցնել, իմ խորին համոզմամբ այս որոշման նախագծի քննարկմանը մասնակցել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ և սա ինչ-որ բան փոխելու շտապողականության արդյունք է։ Կոչ ենք անում վարչապետին հետ կանգնել այս քայլից»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Մշակույթի նախարարության մամուլի, գրական հարցերի համակարգող Տաթևիկ Սուքիասյանը։

Նա հիշեց, թե ինչպես էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոնարհվում Հովհաննես Թումանյանի շիրիմի առջև, ինչը արժեհամակարգ ներշնչելու զգացողություն է արթնացրել․ «Ես իմ գիտակցական կյանքում երբևէ ականատես չէի եղել, որ վարչապետը կամ նախագահը խոնարհվեին մեծն գրողի շիրիմին։ Հետևաբար, հավատալով նրա արժեհամակարգին, պիտի ասեմ, որ հենց այդ նույն Թումայնանն էր ասում, որ մեր ազգը, որպեսզի իր ճամփեն անմոլոր անցնի, պետք է մշակույթը որպես լուսավոր լապտեր ունենա իր ձեռքին։ Կոչ եմ անում վարչապետին՝ հետևել մեծն Թումանյանի հորդորին, Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ զերծ մնալ նման բացասական քաղաքականություն իրականացնելուց»,- ասաց Տաթևիկ Սուքիասյանը։

Մշտապես կարծիք է շրջանառվել, որ նախարարություններում կան գործ չանող, բայց աշխատավարձ ստացող մարդիկ, այսինքն՝ 1 աշխատողը անում է 5 հոգու աշխատանք, մյուսները՝ «սուրճ խմելով են զբաղված», և հիմա կառավարությունը պարզապես ազատվում է չաշխատողներից, կառավարումը դարձնում արդյունավետ։

Տաթևիկ Սուքիասյանը տրամագծորեն հակառակ տեսակետին է․ «Զուտ խոսակցությունների, բամբասանքների մակարդակով հիմնավորումներ տալ, և այդ հիմնավորմամբ հասարակական կարծիք ձևավորել և տանել նախարարության փակմանը, ես կարծում եմ, որ դա ոչ պրոֆեսիոնալ կառավարման մոտեցում է։ Թող փորձագիտական խմբեր ձևավորվեն, որոնք կպարզաբանեն՝ կա՞ն արդյոք նման մարդիկ նախարարություններում, թե՝ չէ։ Այդ կարծիքը հնչում է այն մարդկանց կողմից, որոնք չգիտեն՝ ինչ է մշակույթը և ինչ է կատարվում Մշակույթի նախարարությունում»։

Մանրամասները՝ տեսանյութում: