Լոռու մարզի առանձին բուժհաստատություններում արձանագրվել են շարունակական բնույթի կոռուպցիոն դրսևորումներ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային և շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսևորումներ։

 

Որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու  պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների և  բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաև պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական և ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ:

 

Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։

 

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչև 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու  վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր: Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը  հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել և որևէ հետազոտություն չի անցել։

 

Նույն բժշկական կենտրոնում արձանագրված կոռուպցիոն բնույթի մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք բերված առերևույթ փաստական տվյալներով պարզվել է, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը պետպատվերի շրջանակներում անվճար  բուժօգնություն ստացող անձանց վերաբերյալ հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կազմել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներ, որոնք խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ ներկայացրել է վճարման: Արդյունքում պետության կողմից երաշխավորված և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջեից հիշյալ կազմակերպությանն անհիմն փոխանցվել է խոշոր չափերի գումար։ Բացի այդ պարզվել է, որ բժշկական կենտրոնի 2 աշխատակից հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներում ներառել են բուժվող հիվանդների բուժօգնություն ստանալու ժամկետների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որոնք ներկայացրել են տնօրենի հաստատմանը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս կամովին հատուցել է պետությանը պատճառված վնասը։ 2018թ. նոյեմբերի 29-ին, «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հաստատված համարելով բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու,  երկու աշխատակիցների կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հանգամանքները։

 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Ա. Ղուկասյանին՝ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով պարզել դրանց պատճառները, նպաստող հանգամանքները և քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը: