Գյումրեցի կնոջ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայողի քննությունը վերապահված է ՀՀ իրավասու մարմիններին. ԳԴ

Լուրեր

28.03.2024 | 14:53
ՌԴ-ում Տաջիկստանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել «Կրոկուս»-ի ահաբեկչությունն արդարացնելու համար
28.03.2024 | 14:46
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:35
Հայաստանում անց է կացվել «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով աշխատաժողով
28.03.2024 | 14:30
ՌԴ-ն և Ադրբեջանը նյարդային են ապրիլի 5-ի հանդիպումից, ագրեսիվացան․ Արևմուտքն արագացրել է ՀՀ-ի եվրաինտեգրումը․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:23
Թաեքվոնդոյի միջազգային մրցաշար՝ Երևանում
28.03.2024 | 14:21
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից. հայտարարություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:15
ԵՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 14:02
Այսօր «Նեմեսիս» միությունն Ուկրաինայում շատ լուրջ պայքար է մղում. Վան Ահարոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:54
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան պատժամիջոցներ են սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
28.03.2024 | 13:49
Գողություն «Զիգզագ» խանութից․ պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս. ՔԿ
28.03.2024 | 13:39
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
28.03.2024 | 13:28
Նավալնիի դիմանկարները հայտնվել են Վիեննայում խորհրդային զինվորների հուշարձանի կողքին
28.03.2024 | 13:20
Սյունիքում հանձման ենթակա տարածքներ չկան․ Ռոբերտ Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 13:16
Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
28.03.2024 | 13:13
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գյումրու բնակչուհի Ջ. Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ իրավասու մարմինների կողմից սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվել են անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, հարցաքննվել են ինչպես ՀՀ քաղաքացիներ, այնպես էլ 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայողներ, նշանակվել են փորձաքննություններ:

Դեկտեմբերի 10-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցանքը կատարել է 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ-ն:

Դեկտեմբերի 11-ին տվյալ պահին 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա. Ռ.-ն ձերբակալվել է վարույթ իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ՝ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածով սահմանված կարգով: Այդ հոդվածով սահմանվում է. «ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ իրավասությանը վերաբերվող գործերով ռուսական ռազմական բազայի տարածքում դատավարական, օպերատիվ հետախուզական, քննչական կամ այլ գործողություններ իրականացնելու անհրաժեշտության դեպքում, նշված գործողությունները կատարվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից  ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ, կամ ՀՀ իրավասու մարմինների գրավոր միջնորդությամբ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դրանց կատարումը չի հակասում ՌԴ օրենսդրությանը»:

Ձերբակալումից հետո անձին անազատության մեջ պահելու համար  Ա. Ռ.-ն չէր կարող ռուսական ռազմական բազայի տարածքից տեղափոխվել ազատությունից զրկվածների պահման ՀՀ համապատասխան հիմնարկ, քանի որ դա հակասում է ՌԴ օրենսդրությանը:

Ա. Ռ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Դեկտեմբերի 12-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա.Ռ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Մեղադրյալին կալանավորելու մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար է ածվում ՌԴ 102-րդ ռուսական ռազմական բազայի տարածքում: ՀՀ ՔԿ քննիչի կողմից կատարվում են նաև մեղադրյալի մասնակցությամբ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վերապահված է ՀՀ իրավասու մարմինների իրավասությանը և գործով վարույթն իրականացվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, Համաձայնագրի 4-րդ հոդվածի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, սահմանում է. «Ռուսական ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»:

Նախաքննությամբ ձեռնարկվել և ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք բացահայելու, մեղավորների արարքներին պատշաճ իրավական գնահատական տալու և պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: