Արցախի շատ հերոսների ձեռքերը ներկված են հայ ժողովրդի արյունով, նրանք մասնակից են Մարտի 1-ին. Պավել Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2024 | 11:33
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
24.04.2024 | 11:30
Եթե ՀՀ-ն որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
24.04.2024 | 11:19
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ Գարեգին Բ-ն պատգամով դիմեց իշխանություններին
24.04.2024 | 11:10
Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են․ էմանուել Մակրոն
24.04.2024 | 11:07
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
24.04.2024 | 10:55
Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին
24.04.2024 | 10:43
ԱՄՆ Սենատը վերջնական հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի օգնության փաթեթին
24.04.2024 | 10:32
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ․ ՄԻՊ-ի ուղերձը
24.04.2024 | 10:20
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
24.04.2024 | 10:09
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է. հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում. ՈՒՂԻՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
24.04.2024 | 10:00
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից
24.04.2024 | 09:44
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
24.04.2024 | 09:26
Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում․ ՀՀ վարչապետ
24.04.2024 | 09:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 09:01
Փաշինյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդ. ՈՒՂԻՂ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, երեք քաղաքական ուժեր անցան խորհրդարան։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր խորհրդարանից:

– Չեմ կարծում, որ այս խորհրդարանը կարտացոլի ժողովրդի կամքը, մանավանդ, որ մենք ունեցանք մինիմակետը մեր նպատակների: Ամբողջ հայ ժողովուրդը չկարողացավ մասնակցել հայրենաշինությանը, պետականաշինությանը։ Շատ լավ կլիներ, որ սփյուռքին՝ բռնագաղթածներին, ցեղասպանության զոհերի հարազատներին, որոնք աշխարհով մեկ սփռված են, տայինք հնարավորություն մասնակցելու ընտրություններին: Ամեն դեպքում՝ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, ես էլ իմ պարտքն եմ համարում, որ կանգնեմ իշխանության կողքին և հայրենաշինությամբ զբաղվենք: Ես ընդդիմադիր եմ Հայաստանում, բայց Հայաստանից դուրս պարոն Փաշինյանը մեր վարչապետն է և հարգարժան վարչապետը:

– Ըստ Ձեզ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որի անդամը չեք, բայց մեծամասամբ դրա կազմում Ձեր ընկերներն էին, ինչո՞ւ չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը:

– Ինչո՞ւ՝ չգիտեմ: Այսինքն՝ գիտեմ, բայց չեմ ուզում ասել: «Սասնա ծռերն» իմ շատ սիրելի ընկերներն են, նրանք հայրենիքի վեհ գաղափարների համար պատրաստ էին նույնիսկ ինքնազոհության։ Մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ նրանք գիտնականներ, հանճարներ չէին, արդարության մարտիկներ էին, և հույս ունեմ, որ կառավարությունը կկարողանա այդ տղաների, մեր տղաների, իմ ընկերների ներուժը արտաքին անվտանգության համար օգտագործել։

– Ընտրություններից հետո խոսե՞լ եք Ձեր ընկերների հետ:

– Իմ ընկերները ցմահ իմ ընկերներն են, նրանց վրա զայրանալու, խոսելու իրավունքը ես ունեմ։ Այո՛, ես դեմ եմ եղել կուսակցությանը, կուսակցություններն իրենց սպառել են:

– Քարոզարշավի ընթացքում Վարուժան Ավետիսյանը մեր տաղավարում ասաց, որ Ձեր հարաբերությունները կարող են լինել առաջվանը, որ դատարանում զրուցել եք իրար հետ։ Ինչ-որ բան շտկվե՞լ է, և ի՞նչ հարաբերություններ ունեք նաև Ժիրայր Սեֆիլյանի հետ:

-Վարուժանի մասով ասելիք չունեմ։ Ես ի սկզբանե այդ ձևին դեմ եմ եղել, հիմա էլ եմ դեմ, մենք կարող էինք մնալ հայ ժողովրդի մեջ որպես «մերան»: Մենք ունենք այնպիսի երիտասարդություն, այնպիսի խավ, որը հոգնել է կուսակցություններից, իսկ հիմա ես բոլորին եմ պատկանում, նույնիսկ շվարած ՀՀԿ-ականներին, դե դաշնակցականների մասին չեմ խոսում:

– Ասացիք՝ Վարուժան Ավետիսյանի պարագայում կարող է: Իսկ Ժիրայր Սեֆիլյանի պարագայում չի՞ կարող:

– Առայժմ ձեռնպահ եմ մնում մեկնաբանելուց, որովհետև դեռ չենք հանդիպել, չենք զրուցել: Ժամանակը ցույց կտա:

– Անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: Նրա աջակիցները նշում են այն հանգամանքը, որ նա Արցախի հերոս է, ներդրում ունի պատերազմում տարած հաղթանակում: Ձեր կարծիքով՝ հերոս լինելն արդյո՞ք մարդուն ազատում է պատասխանատվությունից… թե՛ այս դեպքում, թե՛ Մանվել Գրիգորյանի պարագայում:

– Հերոսի նշանաբանը պետք է լինի՝ ապրելու իմաստն ապրեցնելու մեջ է: Մենք ունենք հերոսներ, որոնց ապրելու իմաստը խժռելու և հոշոտելու մեջ է։ Նրանք չկարողացան նյութի կեղտոտ արգելապատնեշն անցնել, և նրանցից շատերը մնացին վիշապին հաղթած, բայց վիշապ դարձած հրեշներ: Անցնում ես Արաքսի ափից մինչև Մռով, գինու գործարանն Արայիկ Հարությունյանինն է, ամենաընտիր վարելահողերը, ջրդի հողերն Արայիկ Հարությունյանինն են, այսինչ գեներալինը, այնինչ գեներալինը։ Բա վիշապն էլ ո՞նց է լինում: Հենց այդպես։ Ինչ է՝ պետք է մարդուն ողջ-ողջ ուտե՞ն: Արցախը չի բարգավաճել, բնակչության քանակով գտնվում է թշվառ վիճակում: Բնականաբար՝ այս հերոսները հերոս կոչվելու իրավունքը չունեն:

– Ասացիք՝ Արցախը չի բարգավաճել: Իսկ նոր իշխանությունները կկարողանա՞ն լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները և, գլխավորը, Արցախի հարցը։ ՀՀԿ-ական Դավիթ Շահնազարյանը, օրինակ, հայտարարում է, որ Փաշինյանն իշխանության է եկել Արցախի դիմաց: Այս հայտարարության համար նրան հրավիրեցին ԱԱԾ։

– Այստեղ այդ «աշուղներին» պիտի մի փոքր ուղղում անեմ՝ նկատի ունեմ Դավիթ Շահնազարյանին և մյուսներին։ Օմարի լեռնանցքի հետ կապված, ընդհանրապես՝ Արցախի հետ կապված, այնտեղ Վիտալի Բալասանյանին, Արշավիր Ղարամյանին նկարագրեցին որպես Արցախի հերոսներ և այլն: Բայց ուղղում մտցնեմ. իմ պատկերացմամբ՝ հերոսներն իրենց զինվորի համար պետք է կյանքը տան, հրամանատարն իր զինվորին չի թողնում արհավիրքի մեջ կամ թեկուզ դիակ չի թողնում մարտադաշտում: Այս տղաները, որ Վիտալի Բալասանյանի կամ Արշավիր Ղարամյանի արածները թվարկում են, ախր մոռանում են, որ այդտեղ մի հատ էլ տղա կար՝ շատ ամրակազմ տղա, շատ հաստատակամ տղա, այդ տղան դեռ գլուխը քարին չի դրել, ողջ է: Բաբայան Սամվել կար, գոնե այս անունը շոշափեիք: Եթե այսպես շարունակեն մեր «աշուղները» գովաբանել նույնիսկ նրանց, որոնք գովելի չեն, ընդհակառակը, ախր, չմոռանանք Արցախի շատ հերոսների ձեռքեր ներկված են հայ ժողովրդի կարմիր արյունով, նրանք մասնակից են Մարտի 1-ի, Բերձորի դեպքերին:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Շաբոյան