Գլխավոր դատախազության արձագանքը Էդմոն Մարուքյանին վերաբերող Վահե Էնֆիաջյանի գրառմանը

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դեռևս 2014 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունն անդրադարձել է Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի կողմից փաստաթղթեր կեղծելու միջոցով պատգամավոր ընտրվելու մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին»,- պատասխանելով Factor.amի հարցին՝ արդյոք ուսումնասիրության առարկա կդառնա՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանի գրառումն՝ ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ օրերս ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կարծիք հայտնելով, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետական մի շարք փաստաթղթերի կեղծմամբ է պատգամավոր ընտրվել:

«Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից և օրենքից խոսող, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, ով Ազգային Ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից։ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր և իր հովանավորների հետ միասին քրեական հանցագործության է դրդել Ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը»,- գրել էր Էնֆիաջյանը:

Էդմոն Մարուքյանն, իհարկե, այս առնչությամբ պարզաբանմամբ հանդես եկավ՝ հիշեցնելով, որ հարցն առաջին անգամը չէ, որ դառնում է քննարկման առարկա: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը ևս հաստատեց՝ 2014 թվականին նույնաբովանդակ հրապարակումներ եղել են մամուլում և Դատախազությունը դրանք ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: Այնուհետև ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

«Էդմոն Մարուքյանի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ օգտագործելու և Ոստիկանության անձնագրային ծառայության կողմից օգտագործելու համար իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու վերաբերյալ լրատվամիջոցներում տպագրված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով»,- փոխանցեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ երկու քաղաքական ուժերի միջև առճակատումը սկսվեց նախընտրական քարոզարշավի վերջին օրը տեղի ունեցած հայտնի բանավեճից հետո, երբ Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց ԲՀԿ առաջնորդին՝ խնդրելով բացատրել, թե որն է նրա՝ քաղաքականությամբ զբաղվելու մոտիվացիան:

Շողիկ Գալստյան