ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի այնպես, որ կազմակերպությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրապնդվի. ՌԴ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, որը հիմա արդիական է կազմակերպության համար, պետք է լուծվի այնպես, որ կազմակերպության արդյունավետությունը ոչ միայն չթուլանա, այլև ամրապնդվի, այդ թվում՝ կազմակերպության գործունեության իրավական հիմքերի կատարելագործման շնորհիվ: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, և մեկնաբանության հարցում սահմանափակ հնարավորություն ունեմ: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնված է կազմակերպության, դրա երկրների միջև փոխհամաձայնության ամրապնդման վրա»,- նշեց ռուսաստանցի դիվանագետը:

Ինչ վերաբերում է անմիջականորեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանը, Կոպիրկինը հիշեցրել է, որ այդ հարցը լուծվում է պետությունների ղեկավարների մակարդակով: «Կարծում եմ, որ մեր ընդհանուր շահերից է բխում, որ կազմակերպությունն ամրապնդվի, արդյունավետ գործի, և հենց սա էլ կլինի այն որոշման հիմքում, որը կընդունվի»,- եզրափակեց Սերգեյ Կոպիրկինը:

Մանրամասները՝ տեսանյութում: