Մենք հիբրիդային պատերազմի ժամանակներում ենք, որտեղ մեր թշնամիներն աշխատում են մեր դեմ. Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Մենք հիմա հիբրիդային պատերազմի ժամանակներում ենք, որտեղ մեր թշնամիներն աշխատում են մեր դեմ: Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Մարդկային զարգացման կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը:

«Իմ պատկերացմամբ՝ մենք հիմա հիբրիդային պատերազմի ժամանակներում ենք գտնվում, որտեղ ցանկացածը փորձում է տեղեկատվությունն օգտագործել որպես զենք և Հայաստանի ներսում սերմանել այնպիսի հոգեվիճակ, մեր ընկալումներում ձևավորել այնպիսի մտայնություն, որ մեզ թվա, թե բոլոր կողմերից ճնշումներ են, նույնիսկ մեր իշխանություններն են փորձում զիջումների գնալ»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով՝ մենք պետք է առաջնորդվենք մեր տեղեկություններով, և արագորեն չտարածենք այլ աղբյուրներից ստացված լուրերը: Որպես օրինակ նա նշեց Արցախի հակամարտության կարգավորման հարցով պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: «Աշխարհով մեկ բոլորն ինչ-որ հույսեր են հայտնում, որ շուտով՝ 2019 թվականին, Արցախի հարցում բեկում կարող է լինել: Դրանք իրենց երկրների շահերն են: Մենք մեր շահերով պետք է առաջնորդվենք»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից 57-ամյա հայ կնոջը սպանելու դեպքին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ ցանկացած այլ երկրի ռազմական բազա ունեցող երկրներում նմանատիպ դեպքեր լինում են. «Գլխավոր խնդիրը, որ դրանից դասեր պետք է քաղել և հասկանալ, թե ինչ պետք է ձեռնարկել՝ նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Այդ զինծառայողը, բնականաբար, պետք է անցնի դատական բոլոր գործընթացներն ու պատիժը կրի: Բայց դա մի կողմ դնելով՝ պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել: Ես կառաջարկեի, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները փորձեն հասկանալ, թե ինչ լուծումներ կարող են գտնել, որպեսզի ռուս զինծառայողների նկատմամբ վերահսկողությունն ավելի լինի. գուցե առանձնացված շենքեր կառուցվեն՝ զինվորական ավանի նման, որ նախկինում եղել են»:

Մանրամասները՝ տեսանյութում: