Պրահայից եկան և Հայաստանում հավկիթների մեջ քաղցկեղածին նյութ հայտնաբերեցին, իսկ մեր պատկան մարմինները սպասում են

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ալավերդի քաղաքի տնական հավկիթները լաբորատոր հետազոտության են ենթարկվել Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում, որի արդյունքում  տնական հավկիթներում հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ․ հետազոտությունն իրականացվել է այս տարվա ամռանը, իսկ արդյունքների մասին հրապարակում եղել է նախորդ շաբաթ։

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասաց, որ ինքն էլ այս մասին իմացել է մամուլի հրապարակումներից: «Մամուլից եմ տեղեկացել, որ կատարվել է ուսումնասիրություն, և Ալավերդի քաղաքում տնական հավկիթների մեջ հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ կամ ավելի ճիշտ է ասել՝ դիօքսիդ»,- ասաց նա։

Հարցին՝ իսկ իմանալուց հետո ի՞նչ քայլերի է դիմել որպես սննդամթերքի անվտանգության համար պատասխանատու մարմնի ղեկավար, Գեորգի Ավետիսյանն արձագանքեց․ «Ինչ-որ չեխական կազմակերպություն է այդ հետազոտությունն իրականացրել։ Ես մանրամասները չգիտեմ՝ ինչո՞ւ է արել, ո՞վ է իրենց բերել, ես որևէ տեղեկություն այդ մասին չունեմ։ Իսկ ինչ վերաբերում է մեզ, ապա մենք եկող տարվանից ենք կիրառելու մոնիթորինգային ծրագրեր։ Էստեղ լուրջ մոնիթորինգային ծրագիր և լուրջ ֆինանսավորում է պետք։ Դիմել ենք Կառավարությանը նաև միջնաժամկետ ծրագիր իրականացնելու համար և գարնանից կսկսենք հետազոտություններ իրականացնել»։

Դիտարկմանը՝ ստացվում է, որ  մինչ այդ քաղցկեղածին նյութ պարունակող հավկիթներն ազատորեն  շարունակելու են սպառվել, Գեորգի Ավետիսյանն արձագանքեց․ «Իսկ ի՞նչ պետք է անեինք։ Հայաստանում նման հավատարմագրում ունեցող լաբորատորիա չկա։ Միևնույն ժամանակ մենք չենք կարող երբեք գյուղացուն արգելել սպառել իր արտադրանքը»։

Գեորգի Ավետիսյանից փորձեցինք ճշտել նաև՝ արդյոք խնդրի վերաբերյալ փորձե՞լ են տեղեկացնել Գյուղատնտեսության նախարարությանը։ Հարցին ի պատասխան վերջինս նշեց․ «Գյուղատնտեսության նախարարությունն էլ իրազեկվում է մամուլից»։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ևս նշում է, որ Հայաստանում չկա այնպիսի լաբորատորիա, որտեղ հնարավոր է հայտնաբերել սննդի մեջ դիօքսիդի պարունակություն։

«Դիօքսիդը հայտնաբերելու համար հարկավոր է հատուկ ստանդարտ, ինչը շատ թանկ արժե և մեր երկիրն այն չունի»,- ասաց սպառողների ազգային ակադեմիայի նախագահը՝ նշելով, որ իրենց կենտրոնը խնդրին կծանոթանա ավելի մանրամասն և կփորձեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև տեղյակ են  Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի լաբորատորիայում կատարված հետազոտության մասին, սակայն որպես հասարակական կազմակերպություն դեռ չեն կարող որևէ քայլ ձեռնարկել։

«Այս հարցով սպասում ենք համապատասխան պատկան կառույցի կողմից իրականացվելիք աշխատանքին, մենք չենք կարող պետական կառույցից առաջ ընկնել։ Այնպես որ ենք էլ կփորձենք կապ հաստատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ և հասկանալ, թե  նրանք ինչ են պատրաստվում անել»,- ասաց Պիպոյանը։

Իսկ մինչ Հայաստանում սննդամթերքի անվտանգության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերություններն ու պատկան կառույցները կհասկանան՝ ինչպես է ստացվել, որ առաջին սպառման սննդամթերքի՝ հավկիթի մեջ հայտնաբերվել է քաղցկեղածին նյութ, կգտնեն լաբորատոր փորձաքննության համար անհրաժեշտ գումար, մենք՝ սպառողներս,  շարունակում ենք սպառել հավկիթներ, իսկ ամանորյա տոներին ընդառաջ՝ դրանք կսպառվեն է՛լ ավելի շատ։

 

Աղավնի Սուքիասյան