Զարմանալի է ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հետընտրական լեզվակռիվը․ «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամները՝ ԱԺ անցած երկու ուժերի միջև փոխադարձ սպառնալիքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
Բոլորը

Մեզ համար ինչպես որ անհասկանալի էր ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում նախընտրական լեզվակռիվը «Հանրապետական» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի միջև, այնպես էլ այժմ է անհասկանալի հետընտրական լեզվակռիվը «Բարգավաճ Հայաստան» և  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանը՝ ընդգծելով, որ փոխանակ տեսնենք քաղաքական կամք՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար, տեսնում ենք խորհրդարան անցած կուսակցությունների անդամների կողմից հանցագործությունների բացահայտման մասին հայտարարություններ և սպառնալիքներ։

«Եթե այդ մասին գիտեին, ինչո՞ւ այդ ապօրինությունների և հանցագործությունների մասին հաղորդում չէին տալիս․ էստեղ բավականին լուրջ խնդիր ենք տեսնում»,- ասաց Հարոյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն կարող լինել ընդդիմադիր ուժ։

Ըստ Հարոյանի՝ թեև ԲՀԿ-ի կողմից ԼՀԿ-ի հովանավորողին բացահայտելու վերաբերյալ սպառնալիքներ են հնչում, սակայն իրենց համար պարզից էլ պարզ է, որ այդ կուսակցությունը լուրջ հովանովորող ունի։

«Միայն քարոզարշավի ընթացքում այդ կուսակցությունը ծախսել է 70 մլն-ից ավել դրամ, իսկ երբ մենք նայում ենք իրենց հայտարարագրերը, թե յուրաքանչյուր պատգամավոր որքան գումար է նվիրաբերել, ստացվում է անհեթեթություն։ Այդ մարդը կա, և դա  միանշանակ է»,- ասաց Հարոյանը։

Ասուլիսին ներկա «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Փայտյանն էլ նկատեց, որ 2018 թ․ արտահերթ խորհրդարանական  ընտրությունների արդյունքներն արտահայտում են ժողովրդի իրական կամարտահայտությունը, սակայն իրենք վստահեցնում են՝ նման արդյունքը հետևանք է ընտրություններից առաջ տրված և չկատարված խոստումների։

«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամը ստեղծված իրավիճակում կարևորեց ուժեղ արտախորհրդարանական ընդդիմության դերը՝ շեշտելով, որ իրենց քաղաքական թիմը  հենց այդ ուղղությամբ էլ շարունակելու է իր գործունեությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան