Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապե՞տ

Լուրեր

14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Գյումրիում կրկին ակտիվացել են քաղաքի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները։

Հեղափոխությունից հետո պարբերաբար խոսվում էր այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն՝ Բալասանյանը պատրաստվում էր հրաժարական տալ Գյումրիի օրվա տոնակատարություններից՝ սեպտեմբերի 30-ից հետո։ Ավելի ուշ Սամվել Բալասանյանը հերքեց իր հրաժարականի մասին լուրերը։

Նշենք, որ երբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, օրեր անց Սամվել Բալասանյանի թիմը ձեռնարկեց վերջինիս անվստահություն հայտնելու գործընթացը, ինչի արդյունքում Գյումրիի ավագանին դեմ քվեարկեց Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելուն։ Սրանով Գյումրիի քաղաքապետը իրեն ապահովագրեց, քանի որ 1 տարի այլևս հնարավոր չի լինի քննարկել նրան անվստահություն հայտնելու հարցը։

Չնայած այս ամենին, Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը չեն դադարում և քննարկվում են քաղաքապետի պաշտոնի հավակնորդների անուններ։

Մեզ հայտնի է դարձել, որ հատկապես ԱԺ ընտրություններից հետո Գյումրիի քաղաքապետի պաշտոնում դիտարկվում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի թեկնածությունը։ Նա գործող իշխանությունների նախընտրելի թեկնածուն է։

Նշենք, որ վերջինս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենն էր, հոկտեմբերի 29-ին էլ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Հաջորդը, ում անունը ևս շրջանառվում է Գյումրիի քաղաքապետի հավանական թեկնածուների շարքում,ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է։

Նա դեռ 2008թ-ին էր մասնակցել Գյումրու քաղաքապետի ընտրություններին և պարտվել Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը, կարելի է ասել,երբեք էլ չի թաքցրել քաղաքապետ դառնալու իր ցանկությունը։

Գյումրիի քաղաքապետի հնարավոր թեկնածուների շարքում շրջանառվում է նաև «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական ու խորհրդատվական կենտրոնի նախագահ Ղարիբ Հարությունյանի անունը։ Վերջինս նաև Գյումրիի քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներից է։ ԱԺ այս ընտրություններում նա սատարում էր « Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Տիգրան Պետրոսյանին։

Լիլիթ Շաբոյան