Արմեն Գևորգյանը չկալանավորվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը։

«Այս պահի դրությամբ կայացվել է արդար որոշում՝ այնքանով ինչքանով հաշվի են առնվել մեր փաստարկները։ Բայց դա չի նշանակում, որ գործն ավարտվել է, մենք շարունակելու ենք աշխատել։ Մենք շարունակելու ենք ներկայացնել մեր փաստարկները և մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և մեղադրանքի՝ անհիմն լինելը»,- դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց Արմեն Գևորգյանը։

ՀՀ նախկին փոխվարչապետն ասաց, որ դասարանում փորձել է ներկայացնել իր անցած ճանապարհը, թե ինչով է զբաղված եղել վերջին 20 տարում Հայաստանի Հանրապետությունում՝ վերադառնալով Ռուսաստանից. «Պատմել եմ, թե ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով՝ ինչ օգուտ եմ բերել մեր պետությանը։ Խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանք, որոնք, ըստ իս, կալանավորման համար հիմք պետք է չդառնան»։

Նա չանդրադարձավ հարցին՝ որքանով ինքը կապ ունի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ, հիշեցրեց, որ դրանցով կան օրինական դատավճիռներ, որով արձանագրված է՝ ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ին:

«Ինձ համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է՝ հաշվի առնելով, որ օգոստոսի 3-ին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքը ներկայացվել է, արդեն իսկ 1 շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը ուրիշներին ներկայացված է եղել։ Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»,- նշեց Գևորգյանը։

Հարցին, այն որ դատարանն իր նկատմամբ չկիրառեց կալանք, դա չի՞ նշանակում, որ իշխանությունը դատարանի վրա ճնշում չի գործադրել, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Ինձ համար սպասելի էր հետևյալը, որ երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց բոլոր փաստարկները ներկայացնել։ Ես որևէ կողմնակալություն չեմ տեսել։ Քանի որ նիստն անցկացվել էր անկաշկանդ, բոլոր հնարավորությունները կար, որ դատարանը պաշտպանական կողմի բոլոր արգումենտներն ընդուներ։ Երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ պոտենցիալ կարող էր այլ որոշում լիներ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան