Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխությունն արել է բանակաշինության ամրապնդման նպատակով. Վահան Բադասյանը՝ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

Արցախի Հանրապետությունում պաշտոնանկությունների մասին վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերն այսօր հաստատվեցին: Նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով ՊԲ N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունն ուշագրավ է հատկապես վերջին շրջանում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների ֆոնին:

Հիշեցնենք՝ Հայաստանում տեղի ունեցած քարոզարշավի ընթացքում Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, բավական սուր քննադատության էր արժանացել Արցախի մի շարք պաշտոնյաների կողմից, այդ թվում՝ Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանն էր կտրուկ արտահայտվել Միքայելյանի հայտարարության շուրջ, իսկ ավելի ուշ Ֆեյսբուքից հեռացրել այդ առնչությամբ կատարած գրառումը: Արցախից հնչող քննադատություններին պատասխանեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Բակո Սահակյանին կոչ անելով հորդորել իր կառավարության ներկայացուցիչներին, մեջբերում ենք՝ «զբաղվել իրենց գործով», ապա խոստացել էր ընտրություններից հետո այդ մասին խոսել Արցախի նախագահի հետ:

Նախօրեին Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չկա՝ խոսե՞լ են Սահակյանն ու Փաշինյանն այդ թեմայից, թե՞ ոչ: Կապ ուներ արդյոք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնանկությունների հետ և ինչպես են վերաբերում Արցախում Լևոն Մնացականյանի պաշտոնանկությանը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ:

-Ինչպե՞ս եք գնահատում Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը և ի՞նչ անդրադարձ սա կարող է ունենալ ՊԲ մարտունակության վրա:

-Իհարկե, Լևոն Մնացականյանը մեծ ավանդ ունի թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմյան շրջանում՝ բանակաշինության գործում: Ինքը մեծ դերակատարում ունի, կարծում եմ՝ արժանի էր այդ պաշտոնին նշանակվելուն: Երբ նշանակվեց այդ պաշտոնին, բավականին փոփոխություններ կատարեց Մովսես Հակոբյանից հետո: Հաջորդ հարցն այն է, թե ով է նրան փոխարինում: Կարեն Աբրահամյանը մեծ ճանապարհ ունի անցած, ռազմական կրթություն է ստացել արտերկրում, գերազանց ավարտել է ռազմական բոլոր ուսումնական հաստատությունները և ամենակարևորը՝ ունի թե՛ մարտական փորձ, թե ՛պատրաստվածություն: Կարեն Աբրահամյանն արժանի զինվորական է, պաշտոնին հասել է իր քրտնաջան վաստակի շնորհիվ:

-Ո՞րն էր այս փոփոխության անհրաժեշտությունը, հնարավոր համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի միջամտությունը:

-Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը դա արել է պաշտպանության բնագավառում բարելավում կատարելու համար:

– Լևոն Մնացականյանը վա՞տ էր կառավարում:

-Չեմ ասում՝ վատ էր կառավարում, լավ էր կառավարում, բայց համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխությունն արել է, որպեսզի համակարգը է՛լ ավելի լավ կառավարվի՝ ի դեմս Կարեն Աբրահամյանի: Այսինքն՝ դա արվել է բանակաշինության ամրապդնման նպատակով:

-Այսինքն՝ բացառո՞ւմ եք այս պաշտոնանկության կապը քարոզարշավի փուլում Հայաստանի և Արցախի պաշտոնյաների միջև տեղի ունեցած տարաձայնությունների հետ:

-Չեմ ուզում դրա հետ կապել, իմ կարծիքով՝ նման կապ չկա:

-Բայց Նիկոլ Փաշինյանը խոստացել էր ընտրություններից հետո այդ մասին քննարկում ունենալ Բակո Սահակյանի հետ, գուցե սա հետևա՞նքն է:

-Նիկոլ Փաշինյանը, որն ազատ խոսքի կողմնակից է, չեմ կարծում՝ այդ տարաձայնությունները հաշվի կառներ և պաշտոնյայի կփոխեր հենց դրա համար:

-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտոններից կազատվեն նաև Արցախի հերոսներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և Ղարաբաղի նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։ Եթե այս լուրերն էլ հաստատվեն, այդ դեպքում ի՞նչ կասեք, դա ինչո՞վ պայմանավորված կլինի:

-Չեմ կարող ասել, ավելի լավ է սպասենք, եթե հաստատվի՝ կխոսենք: Այժմ տվյալ անձանց պաշտոնանկության մասին խոսք չկա:

Շողիկ Գալստյան