Վարչապետը ժամանել է Դուբլին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ: Հիշեցնենք, որ Փաշինյանը Դուբլին է մեկնել Անթալիայից, որտեղ մասնակցում էր COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովին։