Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար

Լուրեր

25.09.2026 | 18:09
Ընտրողների թվի կտրուկ նվազում՝ 4 համայնքում․  նոր օրենքի ազդեցությունը ՏԻՄ ընտրությունների վրա
25.09.2026 | 17:54
Հայ դատի առաջնահերթ խնդիրն է պահպանել հայկական ինքնությունը և կանխել ՀՀ-ի թրքացումը. Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:45
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին
25.09.2026 | 17:36
ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինային և ՌԴ-ին ԱՄԷ-ում եռակողմ հանդիպում անցկացնել․ Զելենսկի
25.09.2026 | 17:28
Էնթոնի Ջոշուայի ու Թայսոն Ֆյուրիի մենամարտի մրցանակային հիմնադրամը՝ 200 միլիոն դոլար
25.09.2026 | 17:20
«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 17:11
ԱՄՀ-ն ու Հայաստանը քննարկել են պահուստային ծրագրի երկրորդ վերանայման հարցերը
25.09.2026 | 17:03
Բրազիլիայի հավաքականը խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:53
«Եդինայա Ռոսիա»-ն նոր Պետդումայում ստացել է 450 մանդատից 349-ը․ պատերազմի 46 մասնակիցներ կլինեն խորհրդարանում
25.09.2026 | 16:50
Մհեր Գրիգորյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
25.09.2026 | 16:45
Ալեն Սիմոնյանն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
25.09.2026 | 16:34
TRIPP-ը պետք է ստեղծի առանցքային առևտրային ուղի՝ ՀՀ ինքնիշխանության հիման վրա․ Աբիսողոմոնյան
25.09.2026 | 16:30
Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ
25.09.2026 | 16:26
Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա՝ պղպեղի սփրեյ ցողել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 16:19
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
Բոլորը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA, WBO, IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Էնթոնի Ջոշուայի ու WBC, WBO, IBO, WBA Super, The Ring, IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի մենամարտը տիտղոսային կլինի:

Լրագրող Մայք Կոպինջերը սոցցանցերում հայտնել է, որ վիճարկվելու է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի WBA Super տիտղոսը:

Մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի Principality ստադիոնում, որը հյուրընկալում է շուրջ 80 հազար հանդիսական:

The Athletic-ի համաձայն՝ բրիտանացի բռնցքամարտիկների մենամարտի մրցանակային հիմնադրամը կազմելու է 200 միլիոն դոլար:

36-ամյա Ջոշուան նախորդ մենամարտն անցկացրել էր 2025թ․ դեկտեմբերի 19-ին՝ 6-րդ ռաունդում նոկաուտով հաղթելով ամերիկացի բլոգեր-բռնցքամարտիկ Ջեյք Փոլին։ Պրոֆեսիոնալ ռինգում նա ունի 29 հաղթանակ ու 4 պարտություն։

38-ամյա Թայսոն Ֆյուրին ապրիլի 11-ին էր վերադարձել ռինգ՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթելով ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովին։ Ֆյուրին անցկացրել էր 38-րդ մենամարտն ու տարել 35-րդ հաղթանակ, ունի նաև ունի 2 պարտություն ու 1 ոչ-ոքի։
Դավիթ Եղիազարյան