Վան Դեյկը խայտառակություն է որակել Գերմանիայի հավաքականի գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նիդերլանդների հավաքականի ավագ Վիրջիլ վան Դեյկը անդրադարձել է Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում (1:1) տեղի ունեցած սկանդալային դրվագին:
32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել էր Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆելիքս Նմեչիան: Այդ գրոհից առաջ Նիդերլանդների հավաքականի հարձակվող Բրայան Բոբին վնասվածք էր ստացել ու ընկել խոտածածկին: Նիդերլանդցիները ցույց էին տալիս, որ գնդակը պետք է հանել դաշտի սահմաններից, սակայն գերմանացիները շարունակել էին գրոհը և գոլ խփել (տեսանյութ):
«Խայտառակություն»,- խաղից հետո ասել է անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Վան Դեյկը՝ մեկնաբանելով մրցակցի գոլի դրվագը:
Այդ խաղում Նիդերլանդների հավաքականի պատասխան գոլն ավելացված ժամանակում խփել էր «Լիվերպուլի» հարձակվող Կոդի Կակպոն:
Դավիթ Եղիազարյան

