Ալեն Սիմոնյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու տնտեսական համագործակցությունը
Քաղաքականություն
25.09.2026 | 15:26
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը, տնտեսական համագործակցության ընդլայնումն ու տարածաշրջանային զարգացումները։
«Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր` շեշտը դնելով տնտեսական համագործակցության զարգացման վրա։
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին»,- ասված է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

