«Բարսելոնան» դարձյալ կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից

Լուրեր

10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի Լուիս Կոմփանիսի անվան Օլիմպիական մարզադաշտում և կվերադառնա «Կամպ Նոու» 2028 թվականի հունվարին, հաղորդում է ESPN-ը։

Այդ մասին ակումբի անդամների ընդհանուր ժողովում հայտարարել է «Բարսելոնայի» գանձապահ Ֆերան Օլիվան։ Թիմն ընթացիկ մրցաշրջանը կավարտի «Կամպ Նոու» ստադիոնում, այնուհետև ժամանակավորապես կտեղափոխվի Լուիս Կոմպանիսի անվան մարզադաշտ։

Ակնկալվում է, որ թիմի վերադարձից հետո «Կամպ Նոու» մարզադաշտի տարողունակությունը կհասնի 95,000 հանդիսականի։ Ակումբը նախատեսում է այն հասցնել 105,000-ի մինչև 2028/29 մրցաշրջանի մեկնարկը։

Վերակառուցման ուշացումների պատճառով «Բարսելոնայի» անդամները հաստատել են նախագծի համար լրացուցիչ ֆինանսավորում՝ 510 միլիոն եվրոյի չափով։ Վերակառուցման ընդհանուր արժեքը մոտեցել է 2 միլիարդ եվրոյի։ Ավելին, ժամանակավոր մարզադաշտում խաղալու երկու մրցաշրջանների ընթացքում ակումբը կատարել է շուրջ 17 միլիոն եվրոյի գործառնական ծախսեր ու ևս 24 միլիոն եվրո ծախսել է տեղափոխման վրա։

Վերանորոգված «Կամպ Նոու» մարզադաշտն ընդունելու է 2029 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Մարզադաշտը նախկինում գլխավոր եվրագավաթի եզրափակիչ խաղերը հյուրընկալել է 1989 և 1999 թվականներին։

Դավիթ Եղիազարյան