Ադրբեջանը հայերին մեղադրում է Դադիվանքից որմնանկարների ու խաչերի «գողության» մեջ

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական կրոնական ժառանգության նկատմամբ ոտնձգություններն ու այս անգամ էլ որոշել է հայերին մեղադրել հայկական եկեղեցում ռեստավրացիոն աշխատանքներ իրականացնելու ու «գողության» մեջ։

Մասնավորապես, Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան բողոքել է, թե հայերը Դադիվանքում վերականգնման աշխատանքներ են իրականացրել 1997-2011 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու միջոցներով։

«2014 թվականից սկսած՝ իրականացվել է նաև վանքի եզակի որմնանկարների վերականգնում։ Քելբաջարի շրջանից հեռանալիս օկուպացիոն ուժերը թալանել են Խուդավենքի (նկատի ունի Դադիվանք-խմբ․) վանական համալիրը, Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր, այդ թվում՝ պատերից կտրել և հափշտակել են որմնանկարները, որոնք հետագայում արտասահմանում տարբեր ցուցահանդեսների ժամանակ ներկայացվել են որպես Հայաստանի արվեստի գործեր։ Այս կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Խուդավենքի (Դադիվանք) վանքից ապամոնտաժված և երկրի տարածքից ապօրինի դուրս բերված որմնանկարների ու խաչքարերի վերաբերյալ տեղեկությունները ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Սա նախատեսում է միջազգային իրավապահ մեխանիզմների կիրառում՝ նշված արտեֆակտները Ադրբեջանի Հանրապետություն վերադարձնելու համար, եթե դրանք հայտնաբերվեն Ինտերպոլի անդամ պետություններից որևէ մեկի տարածքում»,- ասել է նա։

Բացի այդ՝ Ադրբեջանի պետական   քարոզչությունը հիմա էլ որոշել է ՀՀ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու խաչքարերը հռչակել, այսպես կոչված, աղվանական։ Մասնավորապես, Բաքվի կողմից ստեղծված, այսպես կոչված,  «Արևմտյան Ադրբեջանի համայնքում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում՝ գտնվող ալբանական՝ աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով»։ Խումբը ստեղծվել է եկեղեցիների, մատուռների, խաչքարերի և վանքերի պատմությունը, ինչպես նաև դրանց ճարտարապետական և վիմագրական առանձնահատկություններն ուսումնասիրելու նպատակով, որը կապում են աղվանական ժառանգության հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, որն ուղեկցել էր Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Արցախի տարածքներ, հայկական Գանձասար ու Դադիվանք վանքերի անվանումները նախ նենգափոխել էր ու անվանել Գանջասար և Խուդավենք, նաև կեղծել պատմությունը՝ դրանք ներկայացնելով որպես «հնագույն աղվանական քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասը»։

Նշենք, որ Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզը շարունակում է առաջ մղել, որով փաթեթավորում է իր անհիմն տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի