Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ

Լուրեր

20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով՝ նշելով, որ այս տարի նշվում է հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Նա կոչ է արել առավել քան երբևէ լինել միասնական ու համախմբված հայրենիքի շուրջ, պաշտպանել ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը և հավատարիմ մնալ ազգային-հոգևոր արժեքներին։

Ուղերձում ասված է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։

Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման 35-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն մեր ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։

Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ, որպեսզի կարողանանք դիմագրավել ներքին ու արտաքին սպառնալիքներին։

Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա։ Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային-հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։

Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, Իր Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք. ամեն»։