Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ԲԲԸ-ին ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին որոշման նախագիծը։ Factor TV-ն տեղեկանում է, որ այն ընդգրկված է ավագանու 7-րդ  նստաշրջանի 1-ին նիստի օրակարգում չզեկուցվող տարբերակով։

Նախագծով բանկին նախատեսվում է թույլատրել ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպել Զաքյան փողոցի 10 շենքի թիվ 42 տարածքին հարակից ճանապարհահատվածում։

Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է առանձնացնել 3 ավտոտեղ՝ ընդհանուր 22.5 մետր երկարությամբ և 2.5 մետր լայնությամբ տարածքում։ Ավտոմեքենաները կայանվելու են մեկ շարքով՝ հաջորդական դասավորվածությամբ։ Ավտոկայանատեղը նախատեսվում է գործարկել շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։ Նախագծում նշվում է, որ կազմակերպիչը համապատասխան տարեկան տեղական վճարն արդեն կատարել է։

Կայանատեղի կազմակերպումը նախապես համաձայնեցվել է ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ։ Համաձայնեցման վերաբերյալ ոստիկանության գրությունը թվագրված է 2026 թվականի օգոստոսի 25-ով։

Տարածքում այլ տրանսպորտային միջոցների կայանումը սահմանափակվելու է, սակայն այդ սահմանափակումը չի տարածվելու Զաքյան 10 շենքի մյուս սեփականատերերի և օրինական տիրապետողների վրա։

Միաժամանակ, «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ը իրավունք չի ունենալու կայանատեղից օգտվող այլ անձանցից լրացուցիչ վճար գանձել։

Հիշեցնենք, որ 2023-ին այս բանկը Երևանին 254 միլիոն դրամի նվիրատվություն էր արել։ Այն ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Factor TV-ին ասել էր, որ բանկը նվիրատվությունն արել է, որպեսզի համայնքային սպորտդպրոց  վերանորոգվի՝ առանց ակնկալիքների կամ պայմանավորվածությունների։

«Բանկերից մեկի հիմնադիրը ուղղակի հարցրել է՝ ի՞նչ կարող եմ անել Երևան քաղաքի համար։ Հենց այնպես։ Էդպես էլ է լինում, պատկերացնո՞ւմ եք»,- ասել էր Տիգրան Ավինյանը։

Արփի Հակոբյան