Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ զարգացող իրավական և քաղաքական գործընթացները շարունակում են մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ծառուկյանի խափանման միջոցի համար հրավիրված նիստն է տեղի ունենում։ Վերջինս հուլիսի 7-ից կալանվորված է, 2-ամյսա կալանքի ժամկետը լրանում է մի քանի օրից։

Բակում լրագրողների հետ զրույցում բլոգեր Մագա Հարությունյանը խոսեց իր սկզբունքների, Գագիկ Ծառուկյանի հետ ծանոթության, ԱԱԾ գործողությունների և իր հասցեին հնչող քննադատությունների մասին։

Մագա Հարությունյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանին սատարում է «սրտով»՝ հիմնվելով նրա հետ ունեցած անձնական շփման և նրա մարդկային տեսակը ճանաչելու վրա։ Դերասանուհու ծանոթությունը Ծառուկյանի հետ տեղի է ունեցել տարիներ առաջ, երբ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը դեռևս նոր գաղափար էր։ Նրան Ծառուկյանի հետ ծանոթացրել են ընկերները, այդ թվում՝ Արման Աբովյանը, ովքեր ցանկանում էին, որ նա ևս ներգրավվի գաղափարի տարածման աշխատանքներում։

Բլոգերը շեշտեց, որ իր համար այս նախագիծը երբեք չի եղել որպես վճարովի համագործակցություն․ «Ես ինձ շատ վատ կզգայի, որ դրա համար վճարվեի։ Սա ինձ համար համագործակցություն չի կարող լինել, ես խոսում եմ իմ արժեքների մասին»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված իրավական գործընթացներին՝ Մագա Հարությունյանը խիստ անընդունելի համարեց ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված կոշտ գործողությունները, մասնավորապես՝ գետնին տապալելու տեսարանները։ Նա հայտնեց, որ իր դիրքորոշումն անմիջապես արտահայտել է իր ինստագրամյան էջում։

«Անկախ ամեն ինչից՝ այդ դերում պարոն Ծառուկյանն էր, թե մեկ ուրիշը, սխալ է նման բան անել։ Առաջին հերթին գոյություն ունի մարդու տարիք, և նման բան անելու համար լուրջ պատճառներ են պետք, հատկապես երբ դիմացինը չի ընդդիմանում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան