ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի

Լուրեր

03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև Սեյսմիկ անվտանգության բարելավման երրորդ վարկային ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 366 մլն դոլար է․ 293 մլն դոլարը ԱԶԲ-ի ֆինանսավորումն է, շուրջ 73 մլն-ը՝ Կառավարության համաֆինանսավորումը։ Նոր ծրագիրը հաջորդում է ավարտին մոտեցող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին։

«Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ վարկային ծրագրի նախագիծը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարության դպրոցաշինության քաղաքականությունը շարունակվելու է. 300 դպրոցների կառուցման և հիմնանորոգման ընթացիկ ծրագիրն արդեն ավարտվում է․ դրան կհաջորդի 300 դպրոցների նոր ծրագիրը։

Նախարարի խոսքով՝ 300 դպրոցների ծրագիրը ձևավորվել և զարգացել է մի շարք համագործակցությունների շրջանակում։ Մասնավորապես՝ մոդուլային դպրոցների սկզբնական ծրագիրը հետագայում վերափոխվել է կրթահամալիրների ձևաչափի։ Դպրոցաշինության խոշոր աշխատանքներն իրականացվել են պետության ներդրումներով՝ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ Սեյսմիկ անվտանգության ծրագրով իրականացված աշխատանքը։

«Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ ծրագիրը մեկնարկել է 2016 թվականին. դրա շրջանակում նախատեսված են եղել 46 դպրոցների կառուցման և ամրացման աշխատանքներ՝ 20 հազար աշակերտ-շահառուների շրջանակով»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում մշակվել են նաև դպրոցների տիպային նախագծեր, որոնք ներկայում օգտագործվում են ոչ միայն ԱԶԲ-ի ծրագրով նախատեսված, այլև դպրոցների կառուցման համար։ Դրանց առկայությունը հնարավորություն է տալիս շատ դեպքերում նոր նախագիծ մշակելու փոխարեն արդեն գոյություն ունեցող նախագծերը տեղակապել համապատասխան տարածքներին և դրանց հիման վրա կառուցել նոր դպրոցներ ու կրթահամալիրներ։

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ կառուցվող 46 դպրոցներն ընդգրկված են Կառավարության 300 դպրոցների ծրագրում․ 30 դպրոցում աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ 16-ում կավարտվեն մինչև տարեվերջ։ «Սեյսմիկ անվտանգության բարելավման նոր՝ երրորդ ծրագրով նախատեսվում է ևս 50 դպրոցի կառուցում։ Այս ծրագրի շրջանակում խոսքը ոչ միայն դպրոցների կառուցման հետագա շարունակական աջակցության, այլև որակական աշխատանքների ապահովման մասին է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Մասնավորապես՝ վարկային համաձայնագրով նախատեսվում են նախագծման և շինարարության որակի ապահովմանն ու բարելավմանն ուղղված քայլեր։ Մինչև 2027 թվականը նախատեսվում է վերանայել փորձաքննության ընթացակարգերը, կիրականացվեն նաև դպրոցների տեխնիկական սպասարկման ուղղությամբ կարողությունների զարգացման վերապատրաստումներ և անհրաժեշտ ձեռնարկների մշակում։

Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 366 մլն ԱՄՆ դոլար է, որից շուրջ 73 մլն դոլարը Կառավարության համաֆինանսավորումն է, իսկ 293 մլն դոլարը՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորումը։

Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է դպրոցաշինության ծրագրի ընթացքին՝ հիշեցնելով, որ նախորդ օրը հինգ նորակառույց դպրոց է բացվել Երևանում, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Վարչապետի խոսքով՝ նորակառույց դպրոցներ կատարվող այցերի ընթացքում արձանագրվում է ծրագրի հաջող ընթացքը։

«Ինչպես պայմանավորվել ենք, մինչև այս տարեվերջ կունենանք առնվազն 303 դպրոցի կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների ավարտ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն արդեն մեկնարկում է երկրորդ 300 դպրոցների ծրագիրը, սակայն դրանով դպրոցաշինության գործընթացը չի ավարտվելու։ Վարչապետը նշել է, որ երկրորդ 300 դպրոցից հետո ևս ծրագիրը շարունակելու անհրաժեշտություն լինելու է։

«Այս ծրագրերի արդյունքում հանրապետությունում շուրջ 1000 նոր դպրոց պետք է ունենանք, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանի Հանրապետությունում նորմալ ֆիզիկական ենթակառուցվածք ենք ստեղծել ժամանակակից կրթության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կրթական ենթակառուցվածքների զարգացումը կապել է նաև երկրի տնտեսության հետագա զարգացման հետ՝ ընդգծելով, որ կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի շարքում կարևոր նշանակություն ունի նաև մասնագիտական կրթությունն ու ուսուցումը։ Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրում արդեն ներառված է 30 քոլեջների շինարարության և հիմնանորոգման ծրագիրը։ Նա նաև հիշեցրել է՝ Կառավարության նոր ծրագրով ակադեմիական քաղաքի նախագիծը գործնական կառուցման փուլ կմտնի:

Արձագանքելով՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այժմ մարտահրավերային են նաև նորակառույց ուսումնական հաստատությունների պատշաճ պահպանման, սպասարկման և համապատասխան չափանիշների սահմանման հարցերը: Նրա խոսքով՝ գործող չափանիշները չեն համապատասխանում նոր շենքերի պահանջներին և ունեն վերանայման կարիք: ԿԳՄՍ նախարարը հավելել է՝ այդ ուղղությամբ կմեկնարկեն համապատասխան աշխատանքներ»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի առանցքային թիրախներից էր։ Այն ներառում էր ոչ միայն նոր շենքերի կառուցում, այլև դպրոցների ու մանկապարտեզների վերակառուցում և հիմնանորոգում։ Ընդդիմությունը պարբերաբար քննադատել է ծրագրի կատարման տեմպերը, մինչդեռ Կառավարությունը հայտարարում է, որ մինչև 2026-ի ավարտը աշխատանքները կավարտվեն առնվազն 303 դպրոցում և 500 մանկապարտեզում ու նախակրթարանում։