59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Դատախազության տվյալներով՝ հանցավոր կազմակերպության անդամները կեղծ օգտահաշիվների և հեռախոսազանգերի միջոցով քաղաքացիներին ներկայացել են որպես ԱԱԾ-ի, ոստիկանության և ԿԲ-ի աշխատակիցներ և համոզել գումարները փոխանցել իբրև «անվտանգ» հաշիվների։ Ըստ գործի՝ 59 քաղաքացուց հափշտակվել է 1 մլրդ 73 մլն դրամ, ևս 19 քաղաքացուց փորձ է արվել հափշտակել շուրջ 38.9 մլն դրամ։

«Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք 2025 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և մասնակցել են հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Հանցավոր կազմակերպության անդամները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մշակել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական մեխանիզմ։ Մասնավորապես՝ «WhatsApp» և «Viber» հավելվածներում, օգտագործելով հանցավոր կազմակերպությանը օժանդակած Հ.Բ.-ի, Ռ.Ս.-ի և իրենց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարները, հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և այդ կապակցությամբ իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։

Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։