Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց արտահանման աջակցության գործող ծրագրերի շարունակականության ապահովման և որոշակի լավարկումների նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ներկայացնելով նախագիծը, հայտարարեց, որ արտահանման ծավալների հետ կապված հիմնական խնդիրները լուծված են, և Հայաստանը հաջողությամբ գնում է շուկաների դիվերսիֆիկացման ճանապարհով։

Նախարարի խոսքով՝ ցանկից հանվել են այն ապրանքատեսակները, որոնք սեպտեմբերին արտահանման պոտենցիալ այլևս չունեն (մոշ, կեռաս, ազնվամորի)։ Փոխարենը՝ բոլոր ուղղություններով արտահանվող ծաղկի աջակցությունը սահմանվել է միասնական՝ 50 դրամ (նախկին 37 և 50 դրամի փոխարեն)։ Բացի այդ, ևս մեկ ամսով երկարաձգվել է վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը։

Պապոյանը հայտնեց, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 849 միլիոն դոլարի ագրոպարենային արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (865 մլն դոլար) համեմատ նվազել է ընդամենը 1.85%-ով։

Ըստ նախարարի՝ օգոստոսի տվյալների ամփոփումից հետո հնարավոր է գերազանցել նախորդ տարվա ցուցանիշը։

Նախարարը հայտնեց նաև արտահանման աշխարհագրության ընդլայնման մասին։ Այսպիսով՝ ծաղիկ է արտահանվել 28 երկիր, միրգ՝ 24 երկիր, բանջարեղեն՝ 16 երկիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան