Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորման հետ կապված փաստաբանական խումբն ահազանգում է Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումների մասին: Ըստ պաշտպանների՝ ծանր հիվանդությունների պատճառով մշտական խնամքի կարիք ունեցող անձը 24 ժամից ավելի զրկված է եղել սննդից և տարրական սանիտարահիգիենիկ պայմաններից։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանին ձերբակալել են սեփական բնակարանից: Նախ տեղափոխել են քննչական մարմին, ներկայացրել մեղադրանքը, ապա տեղափոխել Հակակոռուպցիոն դատարան: Ըստ փաստաբանի՝ մինչև գիշերվա ժամը 3-ի կամ 4-ի սահմանները Խաչատրյանը գտնվել է դատարանում՝ շտապօգնության մեքենայի աշխատակիցների ուղեկցությամբ, պատգարակի վրա պառկած վիճակում:

Պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է նրան տեղափոխել բժշկական հաստատություն և դատական նիստը շարունակել առանց իր ներկայության, սակայն այդ միջնորդությունները մերժվել են:

Ըստ Սարգսյանի՝ առավոտյան ժամը 7:30-ից սկսած, Խաչատրյանը զրկված է եղել սնվելու և սանիտարական հարմարություններից օգտվելու հնարավորությունից:

«Գագիկ Խաչատրյանն ունի հենաշարժողական համակարգի հետ կապված հաշմանդամության կարգ, և նման անձինք պարտադիր պետք է օգտվեն հատուկ սահմանված հարմարություններից և մշտական խնամքի կարիք ունեն, ինչից նա զրկված էր այդ ողջ ընթացքում»,- նշել է փաստաբանը։

Ըստ պաշտպանի՝ սա Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի ուղղակի խախտում է (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելում), իսկ տեղաշարժերի ժամանակ առաջացող սուր ցավերը հավասարազոր են խոշտանգման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան