«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները մայիսի 31-ին Ալավերդու «Սանահին կայարան»-ում վիճաբանել են էլեկտրաքարշի մեքենավարի հետ, իսկ նրանցից երկուսը քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով ԴԵՊՈ-ի աշխատանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում խմբով կատարված խուլիգանության հոդվածով, իսկ վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցների կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2026 թվականի մայիսի 31-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցները քարոզարշավի ընթացքում գտնվել են Ալավերդի քաղաքի «Սանահին կայարան»-ի հարևանությամբ, որտեղ ԴԵՊՈ-ի մեքենավարն էլեկտրոքարշով հետընթաց կատարելու ընթացքում, անվտանգության նկատառումներից ելնելով, երկու անգամ երեք րոպե պարբերականությամբ նախազգուշական ձայնային ազդանշան է հնչեցրել, ինչի կապակցությամբ քարոզարշավի մասնակիցներից Վ․Պ․-ն վիրավորական ժեստ է կատարել։

Այնուհետև, Վ․Պ․-ն, Գ․Շ․-ն, Լ․Ն․-ն և քարոզարշավի 10-ից ավելի մասնակիցներ բարձրացել են կայարանի կառամատույց, որտեղ հայհոյանքներ են հնչեցրել մեքենավարի հասցեին, Վ․Պ․-ն և Գ․Շ․-ն նաև քաշքշել և հարվածել են նրան՝ խոչընդոտելով կայարանի շրջադարձային ԴԵՊՈ-ի աշխատակիցների բնականոն աշխատանքը:

Նախաքննության ընթացքում Լ․Ն․-ի, Վ․Պ․-ի և Գ․Շ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։