ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը

Լուրեր

02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
02.09.2026 | 15:30
Զուգահեռներ՝ Գագիկ Խաչատրյանի և Վարդան Ջհանգիրյանի գործերում․ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Ջհանգիրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը
02.09.2026 | 15:23
ԵՄ-ն ազատականացնում է ՀՀ-ից արտահանման 80%-ը // ՄԻՊ-ը այցելել է Գագիկ Խաչատրյանին. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 15:20
ԱՄՆ-ից՝ դեղեր, Իրանից՝ վառելիք. ինչու է մեծանում Հայաստանի առևտրային դեֆիցիտը
02.09.2026 | 15:17
«Ռեալի» ֆուտբոլիստը զրկվել է վարորդական իրավունքից
02.09.2026 | 15:05
Զելենսկու՝ ՌԴ օդային տարածքի վտանգավորության մասին զգուշացումից հետո Մոսկվայից մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում դեպի Երևան
02.09.2026 | 14:50
Գերմանիայում էլեկտրակայանի կարճ միացումը դիտարկվում է որպես կանխամտածված հարձակում
02.09.2026 | 14:39
Դժվարանում եմ ասել` ինչու այստեղ չէ. Բալայանը` Սամվել Շահրամանյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:28
ԵՄ-ն ազատականացնում է Հայաստանից արտահանման շուրջ 80%-ը
02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
Բոլորը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ԱՄՆ արտահանումը նվազել է, իսկ ամերիկյան ծագման ապրանքների ներմուծումը՝ զգալիորեն աճել։

Արտահանումը 2025 թվականի հունվար-հունիսի շուրջ 26.5 մլն դոլարից նվազել է մինչև 19.5 մլն դոլար, մինչդեռ ներմուծումը 153.4 մլն դոլարից աճել է մինչև 236.6 մլն դոլար։

2026թ․ հունվար-մայիսի UN Comtrade տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ից արտահանման նվազումը հիմնականում կապ ունի օդանավերի, տիեզերական նավերի և դրանց մասերի ապրանքախմբի արտահանման կտրուկ անկման հետ։ 2025թ․ հունվար-մայիսին այս ապրանքախմբից արտահանվել է 6.1 մլն-ի արտադրանք, մինչդեռ 2026թ․ ընդամենը 150 դոլարի արտադրանք է արտահանվել։

Էական նվազել է պղինձի և դրանից պատրաստված արտադրանքի արտահանումը՝ 1,9 մլն դոլարից, 2026թ․ կազմելով՝ 271 հազար դոլար։ Ծխախոտի և դրանից պատրաստված արտադրանքի արտահանումը նվազել է 55 %-ով, կազմելով՝ 1.06 մլն դոլար։ 18.3%-ով նվազել է նաև թանկարժեք քարերի և մետաղների արտահանումը, 2026թ․ կազմելով  2.7 մլն դոլար։

Միաժամանակ, որպես նոր ուղղություն Հայաստանից ԱՄՆ է արտահանվել 1,4 մլն դոլարի հանքաքար, խարամ և մոխիր։ 23%-ով աճել է նաև ըմպելիքներ, ոգելից խմիչքներ և քացախ ապրանքախմբի արտահանումը, կազմելով՝ 3.3 մլն դոլար։ 

Ներմուծման աճի ավելացմանը զուգահեռ, ԱՄՆ-ի հետ Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը շուրջ 127 մլն դոլարից հասել է 217 մլն դոլարի։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում առևտրային բացը մեծացել է մոտ 90 մլն դոլարով։

2026թ․ հունվար-մայիսի UN Comtrade տվյալները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ից ներմուծման աճին այդ ամիսներին հատկապես նպաստել են դեղագործական արտադրանքը և մեքենաներն ու մեխանիկական սարքավորումները։

Դեղագործական արտադրանքի ներմուծումը նախորդ տարվա նույն հինգ ամիսների համամեմատ, մոտ 4.8 մլն դոլարից հասել է 30.2 մլն դոլարի, իսկ մեքենաների և մեխանիկական սարքավորումների ներմուծումը՝ մոտ 7.8 մլն դոլարից մինչև 28.6 մլն դոլար։

Իրանի հետ առևտրային բացը ևս մեծացել է

Իրանի դեպքում ևս 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտահանումը նվազել է, իսկ ներմուծումը՝ աճել։ Հայաստանից Իրան արտահանումը 2025 թվականի հունվար-հունիսի շուրջ 45.6 մլն դոլարից նվազել է մինչև 42.8 մլն դոլար:

Հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են տալիս, որ  հանքաքարի խարամի և մոխիրի արտահանման ցուցանիշի նվազումն է էական ազդեցություն ունեցել ընդհանուր արտահանման ցուցանիշի վրա։

2025թ․ հունվար-մայիսին այդ ապրանքախմբից արտահանվել է 5.6 մլն դոլարի արտադրանք, մինչդեռ 2026թ․ ոչինչ չի արտահանվել։

Ծխախոտի և դրանից պատրաստված արտադրանքի արտահանումը 719.5%-ով աճել է, կազմելով 1.6 մլն դոլար։

Իրանական ծագման ապրանքների ներմուծումը 297.1 մլն դոլարից աճել է մինչև 328.6 մլն դոլար։

Դրա արդյունքում Իրանի հետ Հայաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը մոտ 251.5 մլն դոլարից հասել է 285.8 մլն դոլարի՝ մեծանալով շուրջ 34.3 մլն դոլարով։

Հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են տալիս, որ Իրանից ներմուծման աճի հիմնական շարժիչներից մեկը եղել է հանքային վառելիքի և նավթամթերքի ներմուծման ավելացումը։

Այս ապրանքախմբի ներմուծումը 2025 թվականի առաջին հինգ ամիսների մոտ 46.1 մլն դոլարից 2026 թվականի նույն ժամանակահատվածում հասել է 72.7 մլն դոլարի՝ աճելով շուրջ 26.6 մլն դոլարով կամ 58%-ով։

Միաժամանակ, երկաթի և պողպատի ներմուծումը նվազել է՝ մոտ 54.4 մլն դոլարից մինչև 32 մլն դոլար։ Այսինքն՝ հունվար–մայիսի ապրանքային կառուցվածքում հանքային վառելիքի աճը մասամբ հակակշռվել է երկաթի և պողպատի ներմուծման կրճատմամբ։

Այսպիսով, առկա տվյալները ցույց են տալիս, որ ապրանքների առևտրում 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ներմուծման և արտահանման միջև տարբերությունն էականորեն մեծացել է։

Ի՞նչ է ցույց տալիս ընդհանուր պատկերը

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը գրեթե չի փոխվել, սակայն դրա ներսում տեղի են ունեցել հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տեղաշարժեր։

Ռուսաստանից ապրանքների ներմուծումը նվազել է շուրջ 642 մլն դոլարով, սակայն այլ երկրներից ներմուծման աճը ոչ միայն փոխհատուցել է այդ անկումը, այլև Հայաստանի ընդհանուր ներմուծումը մեծացրել է ևս շուրջ 236 մլն դոլարով։

Մյուս կողմից՝ միայն դեպի ԱՄԷ արտահանումը նվազել է մոտ 810 մլն դոլարով։ Չինաստան և ԵՄ արտահանման շուրջ 468 մլն դոլարի ընդհանուր աճը զգալի է եղել, սակայն նույնիսկ այդ երկու խոշոր աճող ուղղությունները միասին չեն կարողացել փոխհատուցել ԱՄԷ-ում արձանագրված անկումը։

Այդ պատճառով էլ առանձին երկրների ուղղությամբ արտահանման բարձր աճերը պետք է դիտարկել Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի համատեքստում։

Իսկ հունվար-մայիսի ապրանքային տվյալները ցույց են տալիս նաև այս տեղաշարժերի հնարավոր կառուցվածքը․ Ռուսաստանից և դեպի ԱՄԷ առևտրի անկումը մեծապես կապված է թանկարժեք քարերի և մետաղների խմբի կրճատման հետ, մինչդեռ Չինաստան արտահանման աճը առաջին հինգ ամիսներին հիմնականում ձևավորվել է հանքաքարի և նույն՝ թանկարժեք քարերի ու մետաղների խմբի հաշվին։ Դեպի ԵՄ արտահանման ծավալների աճը հիմնականում կապված է մոլիբդենի և ֆեռոմոլիբդենի արտահնման ծավալների ավելացման հետ։

ԱՄՆ-ից ներմուծման աճին հատկապես նպաստել են դեղագործական արտադրանքն ու մեքենաները և մեխանիկական սարքավորումները, իսկ Իրանից՝ հանքային վառելիքն ու նավթամթերքը։ 

Հունիսի ապրանքային տվյալների հրապարակումից հետո արդեն հնարավոր կլինի գնահատել, թե որքանով են այդ միտումները պահպանվել ամբողջ առաջին կիսամյակում։

Մարիա Խաչատրյան