ՌԴ-ն Հայաստանի համար ավելին է, քան ռազմավարական գործընկերը, բայց հարաբերությունները փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք․ Միրզոյան

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Ռուսաստանը Հայաստանի համար իրավական, քաղաքական և տնտեսական առումներով ավելին է, քան ռազմավարական գործընկեր։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում Ռուսաստանն այլևս չի հիշատակվում որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրերը երկու երկրներին դարձնում են դաշնակիցներ, ինչը, ըստ նրա, հայեցակարգային առումով ավելի բարձր մակարդակի հարաբերություն է, քան ռազմավարական գործընկերությունը։

«Մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է, քան ռազմավարական գործընկերը հայեցակարգային մակարդակում։ Մենք միևնույն տնտեսական ինտեգրացիոն տարածքում ենք՝ ԵԱՏՄ։ Մենք ԱՊՀ անդամ ենք։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, բայց մենք ունենք երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ նաև պաշտպանական ոլորտում»,- ընդգծել է Միրզոյանը։

Նախարարը, սակայն, չի թաքցրել, որ վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել։ Նրա խոսքով՝ դրանք արտահայտվում են ինչպես ռուսաստանյան քաղաքական գործիչների և պաշտոնյաների հայտարարություններում, այնպես էլ Հայաստանից Ռուսաստան արտահանվող որոշ ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումներում։

«Մեր հարաբերությունները որոշակի վերաքննարկման, որոշակի առողջացման, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահերի հարգանքի հուն վերադարձնելու խնդիր ունենք»,- ասել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ Երևանը կարծում է, որ ռուսաստանցի գործընկերները պետք է ավելի մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքին։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված չէ հարաբերություններում լարվածության հետագա խորացմամբ և ցանկանում է առկա հարցերը լուծել կառուցողական մթնոլորտում։

«Մենք բոլորովին չենք ուզում էլ ավելի թեժացնել իրավիճակը, չենք ուզում մտնել փոխադարձ հայտարարությունների և մեղադրանքների տիրույթ։ Մենք հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանը կապված են բարեկամական կապերով՝ պատմության, մշակույթի, քաղաքական երկխոսության, տնտեսության և այլ ոլորտներում, և ապագայում էլ այդպես պետք է լինի»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Նախարարը անդրադարձավ նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական էսկալացիայի ժամանակ դիմել է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ՀԱՊԿ-ին՝ օգնություն խնդրելով, սակայն չի ստացել այն աջակցությունը, որի վրա հույս ուներ։

Զախարովան հայտարարել էր, թե 2022 թվականի սեպտեմբերին ՀԱՊԿ-ի քարտուղարը Հայաստան էր ժամանել՝ Հայաստանին ռազմատեխնիկական և դիվանագիտական օգնություն տրամադրելու նպատակով, սակայն հայկական կողմը մերժել է այդ օգնությունը և նախընտրել է Եվրամիության դիտորդական առաքելությունը։

Ի պատասխան՝ Միրզոյանը հայտարարել է, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։
«Ես խնդրում եմ ինձ այլևս չխնդրել մեկնաբանել այդ տիկնոջ հայտարարությունները։ Ես, անկեղծ ասած, ինչ-որ փուլից նույնիսկ դադարել եմ հետևել իր ձևակերպումներին և հայտարարություններին»,- ասել է Միրզոյանը։

Նա, այնուամենայնիվ, անդրադարձել է կոնկրետ հայտարարությանը՝ ընդգծելով։

«Այդ տիկնոջ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Հավատացեք՝ պատկերը տրամագծորեն հակառակն է եղել»։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ երկկողմ պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև ՀԱՊԿ-ին։

«Մենք երկկողմ պայմանագրերի հիման վրա դիմել ենք և՛ Ռուսաստանին, և՛ ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ում անգամ երկու անգամ է քննարկում եղել»,- ասել է նա։

Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը դաշնակիցներից չի պահանջել պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, այլ ակնկալել է զսպող գործողություններ։

«Մենք դիմել ենք մեր պայմանագրային դաշնակիցներին, ինչպես որ հարկն է, հայցել ենք օգնություն, ընդ որում՝ մտնելով իրենց դրության մեջ և շահագրգիռ չլինելով փչացնել բոլոր աշխարհաքաղաքական հարաբերությունները։ Միջամտությունը խնդրել ենք ոչ այն տեսքով, որ մեր դաշնակիցները գան և սկսեն պատերազմ մեր կողմից այդ երկրի դեմ, այլ բոլորովին այլ լուծումների ուղղված՝ զսպող»,- նշել է Միրզոյանը։

Նրա պնդմամբ՝ Հայաստանը, այնուամենայնիվ, չի ստացել օգնություն։

«Մենք չենք ստացել այն օգնությունը, որն իրավունք ունեինք ակնկալել և ակնկալել ենք։ Սա միանշանակ է և սա միակ ճշմարտությունն է»,- հայտարարեց ԱԳՄԱ նախարարը։

Արփի Հակոբյան