Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Երևանի Շիրակի 49 հասցեում լարված իրավիճակ է ստեղծվել ապօրինի շինությունների ապամոնտաժման դեպքի պատճառով։ Քաղաքապետարանի աշխատակիցները, անօրինական ճանաչելով տարածքում գտնվող տնակներն ու կառույցները, փորձել են քանդել դրանք, ինչն առաջացրել է տեղի բնակիչների դիմադրությունը։

Factor TV-ի հետ զրույցում տնակներից մեկի բնակչուհին պատմել է, որ այդ վայրում ապրում է շուրջ 30 տարի և երբեք ապրելու հետ կապված խնդիր չի առաջացել։ 

«Կամաց-կամաց «Կարմիր խաչը» ինձ օգնել ա, ես կարողացել եմ երկու հատ սենյակ սարքեմ, որպեսզի ջուր չկաթա իմ երեխեքիս վրա։ Ինչի՞ համար քանդեք։ Ես հաշմանդամ, էն երեխեն հիվանդ, էդ վիճակով, էս երեխես հիվանդ՝ բանակ չգնաց, խնդիրներով ազատվեց, էն երեխես էլ դիրքերում»,- ասաց բնակչուհին։

Քանդման աշխատանքների ընթացքում քաշքշուկ և բախում է տեղի ունեցել․ բնակիչները փորձել են խոչընդոտել իրենց կացարանների ապամոնտաժմանը, ինչի հետևանքով նրանցից երկուսը բերման են ենթարկել։ 

Բնակչի խոսքով՝ իրենց պատշաճ կերպով չեն ծանուցել, որևէ այլընտրանքային կացարան չեն առաջարկել, և այժմ սպասում է քաղաքապետարանին ուղղված իր դիմումի պաշտոնական պատասխանին։ 

Նրա պնդմամբ՝ ընտանիքների անդամների մեծ մասն ունի հաշմանդամության կարգ և առողջական լուրջ խնդիրներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան