Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակում նրա պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ մեղադրանքն ու կալանքը իրավական բավարար հիմքեր չունեն։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ասում է՝ դեռևս ամբողջությամբ չի ուսումնասիրել գործի բոլոր ապացույցները, սակայն արդեն իսկ ծանոթացած դրվագներում, ըստ նրա, կան էական հարցեր։

Factor TV-ն Օրբելյանին հարց ուղղեց 2004 թվականին Սեդրակ Քոչարյանին նվիրատվությամբ փոխանցված «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասի վերաբերյալ, Օրբելյանն ասաց, որ չի կարող առանց գործարքի բոլոր մանրամասները ճշտելու պատասխանել։ Նրա խոսքով՝ ընկերության բաժնեմասի նվիրատվությամբ փոխանցումն ինքնին չի կարող դիտարկվել որպես կոռուպցիոն գործարք։

«Երբ որ ես ընկերություն եմ հիմնադրում, 50 տոկոսը ձեզ եմ նվիրում, չի կարող կոռուպցիա լինել»,- ասաց փաստաբանը։

Օրբելյանը նշեց, որ «Ֆաստ քարթ»-ի գործարքի մանրամասները պարզելու համար պետք է քննարկում ունենա Սեդրակ Քոչարյանի և տվյալ ժամանակահատվածում գործարքն իրականացրած իրավաբանների հետ։

Նրա խոսքով՝ դեռևս չի ուսումնասիրել ապացույցների ամբողջ ծավալը և չի ցանկանում առանց բոլոր հանգամանքներին ծանոթանալու վերջնական գնահատական տալ։

Օրբելյանը նաև անդրադարձավ 2017 և 2021 թվականներին հողակտորների վաճառքի հետ կապված դրվագներին՝ պնդելով, որ պաշտպանական կողմի ուսումնասիրությամբ այդ գործարքների հետ ո՛չ Սեդրակ Քոչարյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Քոչարյանների ընտանիքի որևէ անդամ առնչություն չունի։

Նրա խոսքով՝ մեղադրանքի առանձին դրվագների ուսումնասիրությունից հետո պաշտպանական կողմը եկել է այն եզրակացության, որ առաջին հայացքից կասկածելի ներկայացվող գործարքների հիմքում փաստացի քրեական կապեր չկան։

Արամ Օրբելյանը հայտարարեց, որ իր գնահատմամբ՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ ոչ միայն կալանքի, այլև մեղադրանք առաջադրելու համար բավարար իրավական հիմքեր չկան։

«Ես Սեդրակ Քոչարյանին ճանաչում եմ 2009 թվականից, բոլոր գործընթացները, կարող եմ պնդել, եղել են իդեալական իրավաչափ»,- ասաց Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան