Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է։ Այսօր նման որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանը։

Նշենք, որ սա Արմեն Աշոտյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված երկրորդ գործն է։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աշոտյանը 2009-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016 թվականի սեպտեմբերի 20-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ՝ Վիգեն Սարգսյանի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գայանե Գասպարյանի, պրոռեկտոր Արթուր Ավագյանի, Գագիկ և Արտյոմ Խաչատրյանների, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հարություն Թադևոսյանի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208.908.500 դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451,1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ: Բացի դա, օրենքի դրույթի կոպիտ խախտմամբ բարձրագույն ուսումնական հաստատությունը զրկվել է իրեն հատկացված գույքից, այն նպատակային նշանակությամբ, այն է՝ ուսումնական նպատակներով տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Այսպես.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ Սահմանադրությամբ հազորված լինելով խթանել մշակույթի, կրթության և գիտության զարգացմանը, 2011 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում՝ շրջանցելով` «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված արգելքը, համաձայնություն է տվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գտնվող «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող 450 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վրա կառուցված երկհարկանի մարզադահլիճի և ուսումնական նպատակներով օգտագործման համար ակնհայտ անհամապատասխան Երևան քաղաքի Պուշկին 38/1 շենքի թիվ 59 տարածքի փոխանակմանը:

Աշոտյանի վերաբերյալ գործն ի սկզբանե մակագրվել էր դատավոր Սարգիս Դադոյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել։ Դրանից հետո հետո գործը վերաբաշխվել է ու մակագրվել դատավոր Խաչիկ Ղսազարյանին։ Գործով նախնական դատալսումներ են, որի շրջանակներում, ի թվիս այլ հարցերի, քննարկվում է նաև մեղադրյալների խափանման միջոցի հարցը։

Արաքս Մամուլյան