ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում և այլ ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին ծավալուն փաթեթ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը երկրում իրականացվող բնապահպանական փորձաքննությունների և Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) որակն ու թափանցիկությունը բարելավելն է: Ենթաօրենսդրական ակտերի հանրային քննարկումը e-draft հարթակում քննարկման է դրվել օգոստոսի 28-ին և կտևի մինչև սեպտեմբերի 12-ը։

Նշվում է, որ ներկայացված նոր իրավական կարգավորումների անհրաժեշտությունն առաջացել է 2026 թվականի հունիսի 18-ին ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում կատարված լայնածավալ փոփոխություններից հետո: Օրենսդրական այդ փոփոխություններով վերանայվել են ոլորտի մի շարք սկզբունքային դրույթներ, ինչն էլ իր հերթին պահանջում է համապատասխանեցնել կառավարության և նախարարի նախկինում ընդունած որոշումներն ու հրամանները:

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր փաթեթով առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ կատարել երեք հիմնական ենթաօրենսդրական ակտերում՝

  1. ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման մեջ, որով սահմանվում է Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) իրականացման կարգը:
  2. ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 643-Ն որոշման մեջ, որով կարգավորվում են փորձաքննության, պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և այն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը:
  3. Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N 438-Ն հրամանում, որը հանդիսանում է ՌԷԳ իրականացման գործնական ուղեցույցը:

Ինչ է առաջարկում նախարարությունը

Առաջարկվող փոփոխությունների կենտրոնում Ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) համակարգի կատարելագործումն է, որը կիրառվում է խոշոր ոլորտային ծրագրերի, ռազմավարությունների և հայեցակարգերի (հիմնադրույթային փաստաթղթերի) նախնական գնահատման համար: Նոր կարգավորումներով ՌԷԳ-ն իրականացվելու է չորս հստակ փուլով՝ նախնական գնահատում, ՌԷԳ շրջանակի որոշում, հաշվետվության կազմում և արդյունքների ներառում հիմնադրույթային փաստաթղթում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նախնական գնահատման փուլը: Եթե որևէ պետական կամ տեղական մարմին նախաձեռնում է ռազմավարական ծրագիր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան, արդյունաբերությունը, տրանսպորտը կամ քաղաքաշինությունը, ապա ըստ նոր ընթացակարգի՝

  • Նախագծի հնարավոր ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատելու նպատակով լիազոր մարմնի կողմից նախագիծը 1-օրյա ժամկետում փոխանցվում է Առողջապահության նախարարությանը:
  • Առողջապահության նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է մասնագիտական գնահատում և ներկայացնում դիրքորոշում՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա:
  • Միաժամանակ, Շրջակա միջավայրի նախարարությունը նույն 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է շրջակա միջավայրի վրա վրա հնարավոր ռիսկերը:
  • Եթե այս երկու գերատեսչություններից առնվազն մեկը տալիս է դիրքորոշում, որ ծրագիրը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ, ապա այն պարտադիր պետք է անցնի ամբողջական ՌԷԳ և փորձաքննություն:

Նմանատիպ մեխանիզմ է նախատեսվում նաև այն նախագծերի համար, որոնք կարող են առնչվել բնության հատուկ պահպանվող տարածքներին, անտառներին կամ պատմամշակութային հուշարձաններին: Այս դեպքում ներգրավվելու է նաև մշակութային ժառանգության պահպանության լիազոր մարմինը:

Միջազգային ստանդարտների ինտեգրում

Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի անդամ, պարբերաբար վերանայում է իր իրավական դաշտը: Հաշվի առնելով «Էսպոյի» կոնվենցիայի իրականացման կոմիտեի դիտարկումները՝ նախարարի N 438-Ն հրամանի նոր նախագծում ներառվել է հատուկ բաժին, որը պարտավորեցնում է ՌԷԳ գործընթացում օգտագործել միջազգային առաջատար ուղեցույցներն ու ձեռնարկները (այդ թվում՝ UNECE-ի և OECD DAC-ի կողմից մշակված): 

Ըստ հիմնավորման՝ սա թույլ կտա հայաստանյան փորձաքննություններն իրականացնել եվրոպական և միջազգային ամենաարդիական չափանիշներով:

Կառավարության N 643-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է, որ պետական փորձաքննական եզրակացությունը տրամադրվում է բացառապես լիազոր մարմնի կողմից: Ամրագրվում են նաև պետական փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու կամ այն ուժը կորցրած ճանաչելու ընթացակարգերը՝ համահունչ օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների պահանջներին:

Ինչ վերաբերում է ընդհանուր գործընթացի տևողությանը, ապա ՌԷԳ հաշվետվության պետական փորձաքննությունն իրականացվում է մինչև 80 աշխատանքային օրվա ընթացքում (բացառությամբ անդրսահմանային ազդեցության դեպքերի), իսկ ՇՄԱԳ օրենքով սահմանված հիմնական փորձաքննությունը՝ հիմնադրույթային փաստաթղթերի և Ա կատեգորիայի նախագծերի դեպքում սահմանափակված է մինչև 60 աշխատանքային օրով:

Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է, որ այս նախագծերի ընդունումը ոչ միայն կապահովի ենթաօրենսդրական ակտերի լիարժեք համապատասխանությունը մայր օրենքին, այլև էապես կբարձրացնի բնապահպանական գնահատումների արդյունավետությունը։ 

Ըստ կառավարության՝ սա թույլ կտա խուսափել ձևական բնույթ կրող փորձաքննություններից և կապահովի, որ տնտեսական զարգացումը չիրականացվի Հայաստանի բնության և մարդկանց առողջության հաշվին։

Անի Թամրազյան