Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
Հասարակություն
30.08.2026 | 17:46
ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողություն՝ հետևելով որսի օրինականությանն ու սահմանված կանոնների պահպանմանը։
Որսի կանոնների պահպանումը կարևոր է ոչ միայն օրենսդրական պահանջների կատարման, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության տեսանկյունից:
Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում որսորդներին դրսևորել պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ՝ որսն իրականացնելով բացառապես սահմանված կարգի շրջանակում։

