Կաթողիկոսը չի մասնակցի իր գործով դատական նիստին․ դատարանը բավարարեց միջնորդությունը

Լուրեր

20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
Բոլորը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները չեն մասնակցի իրենց գործով դատական նիստին:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին դատարանը հրապարակեց դիմում, համաձայն որի՝ նրանք չեն ցանկանում մասնակցել նիստին:

Դատավարության կողմերը չառարկեցին, որպեսզի նիստն անցկացվի առանց բարձրաստիճան հոգևորականների, ուստի՝ նիստը կշարունակվի առանց կաթողիկոսի և եպիսկոպոսների:

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտ չկատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի ձևակերպման՝ «Գարեգին Բ Ներսիսյանը հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն Հոգևոր Խորհրդի նախագահ, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու» վերաբերյալ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կատարմանը։ 2026 թվականի հունվարի 15-ին Արման Վոլոդիայի Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել անվավեր՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Նշված հայցադիմումի հետ միաժամանակ, հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդություն՝ խնդրելով դատարանին՝ կիրառել այնպիսի հայցի ապահովումներ, որոնք կապահովեն հայցվորի հոգևոր ծառայությունն այն պաշտոնի շրջանակներում, որից զբաղեցնելու իրավունքը վիճարկվում է դատարանում: Վերոգրյալ հայցադիմումի հիման վրա 2026 թվականի հունվարի 16-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է թիվ ԱՐԴ/0046/02/26 քաղաքացիական գործը վարույթ ընդունելու մասին որոշում: Միաժամանակ, նույն օրը Դատարանի կողմից որոշում է կայացվել Հայցվորի միջնորդությունը բավարարելու մասին՝ պարտավորեցնելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց, առանց խոչընդոտի ապահովելու Արման Վոլոդյայի Սարոյանի (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի) պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը, ինչպես նաև՝ արգելելով պատասխանող «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը և այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Վոլոդյայի Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին), որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 68-րդ հոդվածով, կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականություններն այդ թվում նաև՝ Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը` մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Նշված որոշման հիման վրա Դատարանի կողմից տրամադրվել է թիվ ԿԹ-140552-20263 կատարողական թերթը, որի հիման վրա ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էջմիածնի տարածաշրջանի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Ղարիբյանի կողմից 2026 թվականի հունվարի 16-ին կայացվել է կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու, որոշակի գործողությունների կատարումն արգելելու մասին որոշում, որը 2026 թվականի հունվարի 19-ին հարկադիր կատարողի կողմից առձեռն տրամադրվել են «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ Մայր Աթոռին՝ ի դեմս Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, դիվանապետի պաշտոնակատար Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: Վերոգրյալի պայմաններում, Գերագույն Հոգևոր Խորհուրդը, «անդրադարձ կատարելով Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգազանց ընթացքին և հրապարակային ելույթներում ու հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտելով նման վարքագիծը այն գնահատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հաղորդակցության խզմամբ, կանոնական շեղումներով ու կարգազանց գործողություններով ուղեկցվող հնազանդության ուխտի դրժում»՝ միաձայն քվեարկությամբ որոշել է առաջարկել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանին հռչակել կարգալույծ։ Ըստ մեղադրանքի՝ նշված առաջարկի հիման վրա՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, կարգալույծ է հռչակել Արման Վոլոդիայի Սարոյանին՝ այդ կերպ խոչընդոտելով Դատարանի կողմից կայացված դատական այլ ակտի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու վերաբերյալ» որոշման կատարմանը: Այսինքն՝ Գարեգին Բ Ներսիսյանին (Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց) մեղսագրվում է հանցանք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով»: Նույն գործի շրջանակներում անցնող Նաթան Սամուել Օհանիսյանը, Հայկազուն-Վրեժ Անդրանիկի Նաջարյանը, Վահան Սարգիսի Հովհաննէսեանը, Էդգար Գրիգորի Հակոբյանը, Նելսոն Ռազմիկի Բաբայանը, Արթուր Սամսոնի Հակոբյանը եղել են հոգևոր խորհրդի կազմում, և նրանց ևս մեղսագրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարք։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը այս ամենը համարում է պետության կողմից միջամտություն եկեղեցու ներքին կյանքին։

Արաքս Մամուլյան