Անհետ կորածների հարազատները համահայկական ասոցիացիա են ստեղծել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Անհետ կորածների հարազատները ստեղծել են «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»՝ նպատակ ունենալով խթանել անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման գործընթացը և պաշտպանել նրանց ընտանիքների իրավունքները։

2020 թվականից անհետ կորած Հենրի Մուրադյանի հորեղբայր, ասոցիացիայի համահիմնադիր նախագահ Գոռ Մուրադյանի խոսքով՝ կառույցում ընդգրկված են 1990-ականների, 2020 և 2023 թվականների անհետ կորածների հարազատներ։ Նրա խոսքով՝ գաղափարը ձևավորվել է 2020 թվականի պատերազմից հետո՝ տարիների ընթացքում անհետ կորածների ընտանիքների պայքարը մեկ հարթակում համախմբելու նպատակով։

Կազմակերպությունը նախատեսում է համագործակցել պետական և միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, դոնորների ու հետազոտական կենտրոնների հետ։

Գոռ Մուրադյանը նաև հայտնել է, որ ինքը ԱԱԾ-ի կողմից ստեղծված անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ է։ Նրա խոսքով՝ նախորդ շրջանում հանձնաժողովի աշխատանքում որոշակի առաջընթաց արձանագրվել է, այդ թվում՝ տուժողի կարգավիճակ չունեցող անձանց վերաբերյալ քննություններ նշանակելու ուղղությամբ։

«Նիստերի շրջանակում՝ Աբազյանի ժամանակվանից սկսած, որոշակի հաջողություններ գրանցել ենք, ընդհուպ մինչև տուժողի կարգավիճակ չունեցողների վերաբերյալ քննություն նշանակելը: Աբազյանի փոխվելուց հետո երկու նիստ է եղել, բայց կոնկրետ փոփոխություն չկա։ Միակ փոփոխությունը, որ հանձնաժողովները իրար հետ համագործակցում են ու, ոնց որ, հույս է առաջացել, որ ինչ-որ մի փուլում կարող է գան համաձայնության և վերսկսել որոնողական, նույնականացման աշխատանքները»,- ասաց նա։

Միաժամանակ, Մուրադյանը նշեց, որ գործընթացների ժամկետների մասին այս պահին որևէ հստակ բան ասել հնարավոր չէ, քանի որ բանակցությունների մի մասը գաղտնի է։

Նորաստեղծ սոցիացիան արդեն սկսել է միջազգային կառույցների հետ աշխատանքը՝ մասնավորապես ՄԱԿ-ի Բռնի անհետացումների կոմիտե է ուղարկվել զեկույց։

Միևնույն ժամանակ, Գոռ Մուրադյանը չբացառեց ավելի կոշտ գործողությունների հնարավորությունը, եթե համագործակցության ճանապարհը արդյունք չտա։

Արփի Հակոբյան