«Մուլտի Տաբակ»-ը վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 338 մլն դրամի վնասը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ծխախոտ արտադրող ընկերության պատասխանատու անձինք 2023-2024 թվականներին իրացրել են սպիտակ տուփերով և առանց մակնշման ծխախոտային արտադրանք։ Նախաքննության ընթացքում ընկերությունը հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկներ և վերականգնել պետությանը պատճառված 338 մլն 525 հազար դրամի վնասը։

Նշենք, որ վերանշյալ ծխախոտ արտադրող ընկերությունը Factor.am-ի տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Տաբակ»-ն է։

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ծխախոտային արտադրատեսակների արտադրություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթով կատարված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել են ընկերության պատասխանատու անձանց կողմից 2023-2024 թվականների ընթացքում ՀՀ տարածքում սպիտակ տուփերով, առանց որևէ մակնշման ծխախոտային արտադրանքների իրացման դեպքեր:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ, որոնց արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 338 մլն 525 հզր 74 ՀՀ դրամի չափով վնասը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ «Մուլտի Տաբակ»-ի 100% բաժնեմասը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Դատախազությունը նրա դեմ ապօրինի գույքի բռնագանձման հայցով պահանջում է նաև 38 իրավաբանական անձանցում մասնակցության բռնագանձում, սակայն հրապարակված հաղորդագրությունում ընկերությունների ամբողջական ցանկը ներկայացված չէ։