Պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել է
Հասարակություն
28.08.2026 | 15:02
Վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն 215 հազար 529 դրամի վնասը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում սպորտային ծառայություններ մատուցող ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 մլն 215 հզր 529 ՀՀ դրամի վնասը»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

