US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարից առաջ
US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարի մեկնարկից առաջ։
«Հաճելի անակնկալ։ Նյու Յորք ժամանելուն պես խաղացողները ստացան 2500 դոլար արժողությամբ Uber-ի նվեր քարտ և 1000 դոլար արժողությամբ American Express-ի նվեր քարտ՝ մրցաշարին մասնակցելու և «Մեծ սաղավարտի» տիտղոսի համար պայքարելու ծախսերը հոգալու համար»,- նշված է US Open-ի հայտարարության մեջ։
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունն անցկացվելու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 13-ը։ Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնն իսպանացի Կառլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարինը՝ բելառուս Արինա Սաբալենկան։
Դավիթ Եղիազարյան

