Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը
Հասարակություն
28.08.2026 | 13:02
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն 215 հազար դրամի վնասը։
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում սպորտային ծառայություններ մատուցող ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 520 մլն 215 հզր 529 ՀՀ դրամի վնասը»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

